10.05.2017

Հայաստանը «Եվրատեսիլ 2017»-ի եզրափակչում է

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում կայացավ «Եվրատեսիլ 2017»-ի 1-ին կիսաեզրափակիչ փուլը, որին Հայաստանը ներկայացրեց Արծվիկը: Պրոֆեսիոնալ ժյուրիի և sms քվեարկության արդյունքում Արծվիկն արդեն եզրափակիչ փուլում է ու պայքարը կշարունակի մայիսի 13-ին: Եզրափակիչ փուլ են անցել նաև Մոլդովայի, Հունաստանի, Շվեդիայի, Պորտուգալիայի, Լեհաստանի, Ավստրալիայի, Կիպրոսի, Ադրբեջանի և Բելգիայի ներկայացուցիչները:  
 

«Անսահման երախտիքս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր կյանքիս այս կարևորագույն փուլում կողքիս են և սատարում են ինձ: Այժմ լիարժեք հասկանում եմ մի ամբողջ հայրենիք ներկայացնելու պատիվն ու պատասխանատվությունը, իսկ, որ ամենակարևորն է, այսօր գիտեմ` իրական թռիչքի համար թևեր հարկավոր չեն»,- նշում է Արծվիկը:  

Մրցույթի եզրափակիչ փուլը կհեռարձակվի մայիսի 13-ին` ժամը 23:00-ին, Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոյի եթերում: Այն կրկին կմեկնաբանեն Առաջին ալիքի հաղորդավարներ Ավետ Բարսեղյանն ու Գոհար Գասպարյանը, հայաստանյան միավորները կհայտարարի «Եվրատեսիլ 2016»-ի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը: