10.01.2017

Եվրատեսիլ 2017-ի երգի հայտերի ընդունումը շարունակվում է

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի մասնակցության համար Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը շարունակում է երգի հայտերի ընդունումը եւ սպասում երգահանների հետաքրքիր առաջարկների աշխարհի բոլոր ծայրերից:
 
• Երգը չպետք է գերազանցի 3 րոպեն
 
• Երգը պետք է նախկինում հրապարակված չլինի 
 
• Երգի բառերը չպետք է ունենան քաղաքական ենթատեքստ, վիրավորական արտահայտություններ, ոչ պատշաճ լեզու
 
• Երգը չի կարող որեւէ կազմակերպության քարոզ լինել կամ որեւէ արտադրանքի գովազդ
 
• Երգը կարող է լինել ցանկացած լեզվով եւ ցանկացած ժանրի
 
Առաջարկվող երգի երաժշտությունը կամ երգն ամբողջությամբ (երաժշտությունն ու բառերը միասին) անհրաժեշտ է ներկայացնել մինչեւ հունվարի 30-ը՝ ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին (կից անհրաժեշտ է ներկայացնել նաեւ հեղինակային իրավունքի փաստաթուղթը եւ կոնտակտային տվյալներ, որով հնարավոր կլինի Ձեզ հետ կապ հաստատել):
 
«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին կմասնակցի 43 երկիր: Հայաստանը կներկայացնի «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին՝ Կիեւում: 
 
Մանրամասներին կարող եք ծանոթանալ www.1tv.am, ինչպես նաեւ www.eurovision.am կայքերում: