13.10.2015

Առաջին ալիքը հայտարարում է երգահանների մրցույթ

«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի մասնակցության համար Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է երգահանների մրցույթ եւ սպասում հետաքրքիր առաջարկների աշխարհի բոլոր ծայրերից:

  • Երգը չպետք է գերազանցի 3 րոպեն
  • Երգը պետք է հրապարակված չլինի մինչեւ 2015 թվականի սեպտեմբերի 1-ը
  • Երգի բառերը չպետք է իրենց մեջ ներառեն քաղաքական որեւէ ենթատեքստ, վիրավորական արտահայտություններ, ոչ պատշաճ լեզու
  • Երգը չի կարող որեւէ կազմակերպության քարոզ լինել կամ որեւէ արտադարանքի գովազդ
  • Երգը կարող է լինել ցանկացած լեզվով եւ ցանկացած ժանրի

Երգն անհրաժեշտ է ներկայացնել մինչեւ նոյեմբերի 13-ը՝ ժամը 18:00-ն՝ ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին (կից անհրաժեշտ է ներկայացնել նաեւ հեղինակային իրավունքի փաստաթուղթը եւ կոնտակատային տվյալներ, որով հնարավոր կլինի Ձեզ հետ կապ հաստատել):

Մենք սպասում ենք Ձեր առաջարկներին: