Հյուրընկալող երկիր

«Եվրատեսիլ 2017»երգի ամենամյա մրցույթի 62-րդ թողարկումն է: Այն անցկացվելու է Կիևում՝ Ուկրաինայում: Երաժշտական տոնն իր երկիր բերեց «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթում Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան՝ իր «1944» երգով, որը զբաղեցրեց առաջին հորիզոնականը։ Կիևը մրցույթը հյուրընկալում է երկրորդ անգամ: Նախորդ անգամ մրցույթն այս երկրում անցկացվել է 2005 թվականին: Մրցույթն ունենալու է երկու կիսաեզրափակիչ՝ մայիսի 9-ին և մայիսի 11-ին, իսկ եզրափակիչը կկայանա մայիսի 13-ին:
Մրցույթին այս տարի մասնակցելու են քառասուներեք երկիր: Մրցույթ են վերադարձել Պորտուգալիան և Ռումինիան, որոնք չէին մասնակցել նախորդ տարի, իսկ մրցույթից հեռացել է Բոսնիա և Հերցեգովինան, որը վերադարձել էր նախորդ տարի, սակայն ֆինանսական դժվարությունների պատճառով չի կարող մասնակցել այս տարի: