Նեմրա
Նեմրա Armenia
  • Song

    I Am A Liar

  • Երաժշտության հեղինակ (ներ)

    Վան Եղիազարյան

  • Խոսքերի հեղինակ (ներ)

    Վան Եղիազարյան

Նեմրա

Խումբը կազմավորվել է 2012-ին: Խմբի անդամներն են Վան Եղիազարյանը, Վասպուր Եղիազարյանը, Մարիաննա Կարակեյանը, Մարեկ Զաբորսկին: «Նեմրան» հանդես է գալիս հեղինակային երգերով` ալտերնատիվ ռոք ժանրում և հայկական ժողովրդական երգերի սեփական մեկնաբանություններով: Վեց տարի առաջ խումբն իր գործունեությունը ծավալում էր փաբերում և ակումբներում, իսկ այժմ հանդես է գալիս Հայաստանի մեծ բեմերում՝ մենահամերգներով կամ մասնակցելով փառատոններին: 2015-ին առաջին անգամ ներկայացրել է Հայաստանը Ռուսաստանում անցկացվող ամենամյա «Voice Of Nomads» միջազգային փառատոնին: Խմբի երգերը 6 տարի անընդմեջ հաղթել են «Ռադիո Վանի» ամենամյա «VMA» մրցույթում: Խումբն ունի 1 ալբոմ՝ «Mubla»-ն, 30-ից ավելի հեղինակային երգեր, 8 տեսահոլովակ:

Վան.
«Ամենամեծ ձեռքբերումն ինձ համար «Nemra»-ի երգերն ու նեմրացիներն են»:

«Երազում ենք Լոնդոնի «Ուեմբլի» արենայում մենահամերգ ունենալ»:

«Մենք տիեզերքում հայտնաբերել ենք «NEMRA» մոլորակը և բնակեցրել այն նեմրացիներով»: