Լուսինե Մարդանյան
Լուսինե Մարդանյան Armenia
  • Song

    If You don't walk me home

  • Երաժշտության հեղինակ (ներ)

    Լուսինե Մարդանյան

  • Խոսքերի հեղինակ (ներ)

    Լուսինե Մարդանյան, Գագաչ Դերխորենյան

Լուսինե Մարդանյան

Լուսինեն սովորել է Դանիել Վարուժանի անվան հիմնական դպրոցում: Ապա ընդունվել Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ` ծրագրավորման բաժին: 6 տարի հաճախել է պարի: Հաճախում է «ԹՈՒՄՈ» ստեղծարար կենտրոն: Այստեղ արել է առաջին քայլերը երաժշտության բնագավառում: Մասնակցել է մի շարք դասընթացների, որոնցից մեկը «Նվակն» էր: 2018-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ: 

«Մանկությանս ամենավաղ և ամենավառ հիշողությունը կապված է երաժշտության հետ: Երբ 4-5 տարեկան էի, սովորություն ունեի երգել սեղանի տակ: Դա պայմանավորված էր իմ ամաչկոտ լինելով: Ծնողներս պատմում են, որ երգում էի միայն այն ժամանակ, երբ հյուրեր ունեինք, կամ երբ օտար մարդիկ կային շուրջս»:

«Մի քանի ամիս առաջ հանդիպել եմ Սերժ Թանկյանին, և նա ինձ ասաց, որ իրեն շատ է դուր գալիս ձայնս. սա ինձ համար մեծ ձեռքբերում է»:

«Ինձ ոգեշնչում են այն արտիստները, որոնք իրենց ամեն երգով մի պատմություն են պատմում: Այդպիսի երգերը հաճելի է լսել, քանի որ արտիստն ինքը զգում է և ստիպում է՝ դու էլ զգաս երգի ամեն բառն ու նոտան»: