Հայկ Կասպարով
Հայկ Կասպարով Armenia
  • Song

    Enamorame

  • Երաժշտության հեղինակ (ներ)

    Rafael Artesero Herrero

  • Խոսքերի հեղինակ (ներ)

    Rafael Artesero Herrero, Jose Juan Santana Rodriguez

Հայկ Կասպարով

Հայկը ծնվել է 1984-ի դեկտեմբերի 14-ին՝ Երևանում: Սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետում: Տասը տարի խաղացել է ֆուտբոլ: 2008-ին հաղթել է «Ռադիո Վանի» «Տարվա հայտնություն» տիտղոսը, իսկ 2009-ին՝ լավագույն երգ՝ «Ոսկե Քնար» մրցանակաբաշխությունում: 2009-ին մասնակցել է Հանրային հեռուստաընկերության «Երկու աստղ» երաժշտական նախագծին և դուրս եկել եզրափակիչ: Համերգային ելույթներ է ունեցել ՌԴ-ում, Ավստրալիայում, Իրանում, Անգլիայում, Հոլանդիայում, Բելգիայում և այլուր: 2011-ին մասնակցել է Տաջիկստանում կայացած «Звезды содружества» փառատոնին, որտեղ ներկայացրել է Հայաստանը: 2011-ին՝ «Ակորդ» մրցանակաբաշխության ժամանակ, «Քո կողքին եմ ես» երգը ճանաչվեց որպես ամսվա լավագույն երգ: 2014-ից Կասպարովը բնակվում է Գերմանիայում, որտեղ էլ 2015-ին թողարկել է «I'm with you» սկավառակը:

«Ինձ ոգեշնչում և սատարում են ընտանիքիս անդամները»։

«Կյանքիս ամենամեծ ձեռքբերումը իմ հանդիսատեսի սերն է»։

«Ինձ ճանաչում են որպես երգիչ, սակայն քչերը գիտեն, որ մասնագիտությամբ ինժեներ եմ. սովորել եմ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետում»։