Հասմիկ Շիրոյան
Հասմիկ Շիրոյան Armenia
  • Song

    You And I

  • Երաժշտության հեղինակ (ներ)

    Neil Richard Ormandy, Jamie Alexander, Christos Hajigeorgiou, Marli Harwood

  • Խոսքերի հեղինակ (ներ)

    Neil Richard Ormandy, Jamie Alexander, Christos Hajigeorgiou, Marli Harwood

Հասմիկ Շիրոյան

Ուկրաինահայ երգչուհի-երգահան Հասմիկ Շիրոյանը ծնվել է 1993-ի ապրիլի 20-ին՝ Երևանում: Հասմիկը դաշնամուր է նվագել 13 տարեկանից: 2008-2010-ին սովորել է Դնեվրոպետրովսկի բժշկական ճեմարանում: Այնուհետ շարունակում է ուսումը Դնեվրոպետրովսկի ազգային համալսարանում՝ ստանալով հոգեբանության կրթական աստիճան: 2014-ին Հասմիկը մասնակցել է ուկրաինական «Ձայնը» նախագծի 4-րդ եթերաշրջանին՝ երգելով լեհերեն "Dziwny jest ten świat" երգը: Նախագծում նա հայտնվում է Անի Լորակի թիմում: 2017-ին Հասմիկը մասնակցել է «Դեպի Եվրատեսիլի» առաջին եթերաշրջանին:

«Հոբբիներս բազմազան են. սիրում եմ պարել, ճամփորդել: Վերջին ժամանակաշրջանում տարվել եմ գոլֆով»:

«Ամենամեծ երազանքս է` նկարահանվել հոլիվուդյան ֆիլմում»:

«Միշտ ցանկացել եմ զուգերգով հանդես գալ Սթինգի հետ»: