Անգել
Անգել Armenia
  • Song

    Heartbeat

  • Երաժշտության հեղինակ (ներ)

    Անգել

  • Խոսքերի հեղինակ (ներ)

    Անգել, Վահրամ Յանիկյան

Անգել

Անժելա Բարսեղյանը ծնվել է 1996-ին՝ Վարդենիս քաղաքում: Անժելան սովորում է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում: 2009-ին մասնակցել է «Մանկական Եվրատեսիլի» հայաստանյան նախընտրական փուլին, 2010-ին՝ «Իմ անունն է» նախագծին՝ նմանակելով Ռիհաննային: Ամենամեծ հաջողությունը երգչուհին գրանցել է 2016-ին՝ մասնակցելով  «X Factor» նախագծին: Ստեղծագործում է հիմնականում անգլերեն լեզվով, ունի շուրջ 45 երգ: 

«Մանկության ամենավառ հիշողությունս կապված է խաղալիք ձայնարկիչի հետ: 4 տարեկան էի, օրվա մեծ մասն անցկացնում էի այդ ձայնարկիչի կողքը նստելով, երգեր լսելով ու իմ երգերը ձայնագրելով»: 

«Հոբբիներ շատ ունեմ, որոնցից կարող եմ առանձնացնել սպորտը, ընթերցանությունը և հագուստի մոդելավորումը»:

«Իմ ամենասիրելի արտիստները երկուսն են՝ Aram Mp3-ն ու Իվետա Մուկուչյանը: Իսկ ամենասիրելի երգը՝ «You’re Not Alone»-ը»: