Ալտերնատիվ
Ալտերնատիվ Armenia
  • Song

    Stare at me

  • Երաժշտության հեղինակ (ներ)

    Սարգիս Բուռնազյան

  • Խոսքերի հեղինակ (ներ)

    Սարգիս Բուռնազյան

Ալտերնատիվ

«Ալտերնատիվ» խումբը կազմավորվել է 2015-ին՝ հայ-ռուսական համալսարանում։ Խմբի անդամներն են Սարգիս Բուռնազյանը, Ալեն Ամիրյանը, Կարապետ Բուռնազյանը, Արեգ Պետրոսյանը, Հարություն Կարապետյանովը։ Խմբի անվանումը կապ չունի այն երաժշտական ուղղվածության հետ, որում նրանք ստեղծագործում են։ Սկզբնական շրջանում խումբը հանդես էր գալիս միայն հայտնի երգերի քավր տարբերակներով, իսկ հետո սկսեցին գրել սեփական երգերը: 2016-ին հաջող մասնակցել են  «X-Factor» նախագծին: 2017-ին մայիսին առաջին մենահամերգն են ունեցել հայ-ռուսական համալսարանում: Այժմ խումբը մասնակցում է «7 notes music challenge by Serj Tankian» մրցույթին։ 
 

Ալեն Ամիրյան.
«Մանկության ամենավառ հիշողությունն իմ առաջին Էլեկտրոկիթառի ձեռքբերումն է»:

Կարապետ Բուռնազյան.
«Առաջին քայլերն երաժշտական ոլորտում սկսել եմ 10-րդ դասարանից՝ ընկերներիս հետ համերգներ էինք կազմակերպում։ Հենց այդ ժամանակ էլ բացահայտեցի, որ փոքր եղբայրս՝ մեր խմբի վոկալիստ Սարգիսը երգում է: Մեկ տարի անց համալսարանում սկսեցինք եղբորս հետ ելույթ ունենալ և հայտնի դարձանք որպես Burnazyan Brothers: Ապա մեզ միացան երաժիշտներ, որոնց հետ էլ ի վերջո հիմնեցինք Ալտերնատիվ խումբը»
 

Արեգ Պետրոսյան.
«Հոբբիներ շատ ունեմ, հատկապես սիրում եմ զբաղվել լողով, նաև գրում եմ վերլուծական և գիտական հոդվածներ միջազգային հարաբերությունների և քաղաքականության մասին»:
 

Սարգիս Բուռնազյան.
«Իմ ամենամեծ երազանքն աշխարհն ավելի լավը դարձնելն է: Նպատակ ունեմ երգերի միջոցով մարդկանց ոգեշնչել, ուժ տալ, ստիպել ժպտալ անգամ այն դեպքում, երբ ամեն ինչ վատ է, երբեք չհանձնվել ու հավատալ սեփական ուժերին»: