19.06.2019

Առաջին ալիքն սկսում է «Դեպի Մանկական Եվրատեսիլի» 2-րդ երեթերաշրջանը

Առաջին ալիքը հայտարարում է «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծին մասնակցության հայտերի ընդունման սկիզբը: Նախագծին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները և ազգությամբ հայ երեխաները, որոնք 2019 թ. նոյեմբերի 24-ի դրությամբ կլինեն առնվազն 9, բայց ոչ ավելի, քան 14 տարեկան:

Նախագծի հաղթողը իր մրցութային երգով կներկայացնի Հայաստանը Լեհաստանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում:

Հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 10-ը: Հայտը լրացնելու և մասնակցության պայմաններին ծանոթանալու համար անհրաժեշտ է մուտք գործել www.eurovision.am կայք կամ զանգահարել +37491650015 հեռախոսահամարով: