17.09.2018

«Դեպի Մանկական Եվրատեսիլ»․ 2-րդ կիսաեզրափակիչ

Ավարտվեց «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի երկրորդ կիսաեզրափակիչը։ 

Ելույթ ունեցող 12 մասնակիցներից եզրափակիչ անցան հետեւյալ 5 մասնակիցները՝ 

1. Վովա

2. Լիլի

3. Հարութ Հարությունյան

4. Սերժ Առաքելյան

5. Անահիտ Առաքելյան

Նրանք մրցութային առաջին օրը հաղթահարած մասնակիցների` Անիի, Վարդան Մարգարյանի, L.E.V.O.N-ի, Լիայի և Էլիզայի հետ միասին հանդես կգան սեպտեմբերի 22-ին կայանալիք «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչում: 

Մրցութային երկրորդ օրվա արդյունքը որոշվեց միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի, երեխաների միջազգային ժյուրիի կողմից եւ հեռուստադիտողների քվեարկությամբ։ 

Միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի առաջատար մասնագետները, իսկ երեխաների միջազգային ժյուրիի կազմում ՝ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի նախորդ տարիների մասնակիցները։

Ժյուրիի անդամների անուններն ու քվեարկության մանրամասն տեղեկությունները կհրապարակվեն սեպտեմբերի 22-ին կայանալիք եզրափակիչից հետո (քվեարկության գործընթացի անաչառությունը երաշխավորելու նպատակով)։