31.01.2018

«Դեպի Եվրատեսիլը» Առաջին ալիքի ուղիղ եթերում կլինի փետրվարի 19-ից

«Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանին հեռուստադիտողները կկարողանան հետևել փետրվարի 19-ից՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում։ Կիսաեզրափակիչ երկու համերգները տեղի կունենան փետրվարի 19-ին և 22-ին, իսկ եզրափակիչը՝ փետրվարի 25-ին:

Յուրաքանչյուր կիսաեզրափակչում կմրցի 10 մասնակից: Ձայների 50/50 հարաբերակցությամբ՝ հեռուստադիտողների և միջազգային փորձագետներից կազմված ժյուրիի քվեարկության արդյունքում կընտրվեն այն հինգ մասնակիցները, ովքեր կանցնեն նախագծի եզրափակիչ փուլ:

Այսպիսով, եզրափակիչ փուլում կմրցի տասը մասնակից, իսկ հաղթողը հնարավորություն կստանա ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլ 2018»-ին: Առաջին և երկրորդ կիսաեզրափակիչներում մրցող մասնակիցների անուններն ու նրանց ելույթների հերթկանության մասին տեղեկատվությունը կհրապարակվի փետրվարի 12-ին:

Հիշեցնենք, որ «Դեպի Եվրատեսիլ» նախագծում կմրցեն հետևյալ մասնակիցները՝ Ռոբերտ Քոլոյան, Սևակ Խանաղյան, Սուրեն Պողոսյան, Մհեր Արմենիա, Տյոմ, Ժաննա Դավթյան, Հայկ Կասպարով, Գևորգ Հարությունյան, Մարիա Սիքրեթ, Հասմիկ Շիրոյան, Անգել, Ամալիյա Մարգարյան, Թամար Կապրելիան, Լուսինե Մարդանյան, Արման Մեսրոպյան, Մարիամ, Կամիլ (Արսեն Գրիգորյան), «Նեմրա», «Ալտերնատիվ» և «Գաթա բենդ»։

Մասնակիցների մրցութային երգերը հասանելի են նախագծի Յութուբյան էջում