Եվրատեսիլ

«Դեպի Եվրատեսիլ»

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Ներկայացնելով Ձեր Մասնակցության հայտը Դուք սույնով համաձայնվում եք Մասնակցության հայտի դրույթներին և պայմաններին, ինչպես նաև ստորև ներկայացված ընդհանուր դրույթներին և պայմաններին («Ընդհանուր դրույթներ և պայմաններ»):

  1. 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. 1.1.Սույն Ընդհանուր դրույթները և պայմանները վերաբերում են Նախագծին Ձեր մասնակցությանը դիմելուն և հանդիսանում են Մասնակցության հայտի անբաժանելի մասը:
  3. 1.2.Մասնակցության հայտը լրացնելու վերաբերյալ Ձեր յուրաքանչյուր և բոլոր ծախսերի համար պատասխանատվություն եք կրում Դուք (օրինակ՝ զանգերը, փոստային ծառայությունները, համացանցային ծառայությունները, ճանապարհածախսը, տրանսպորտային և կացարանային վճարները, ապահովագրությունը, հարկերը և այլ վճարները): Մենք պատասխանատու չենք Ձեր անձնական ծախսերի և/կամ ծախսերի համար:
  4. 1.3.Դուք համաձայն եք, որ եթե Ձեր Մասնակցության հայտը թերի է, անհասկանալի, սխալ է ներկայացվել, կամ, եթե կիրառելի է, սխալ է հասցեագրված, կորել կամ վնասվել է էլեկտրոնային փոխադրման ժամանակ կամ ուղարկվել է նշված վերջնաժամկետից հետո, այն չի կարող դիտարկվել:
  5. 1.4. Դուք հաստատում եք, որ ընթերցել եք և համաձայն եք Նախագծին մասնակցելու համար սահմանված հետևյալ պահանջներին. ա) նախագծին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները և ամբողջ աշխարհում բնակվող այն հայերը, որոնք 2018 թ. մայիսի 8-ի դրությամբ կլինեն առնվազն 16 տարեկան: բ) Նախագծին կարելի է մասնակցել միայն պատրաստի երգով (դիմորդը ներկայացնում է իր մրցութային երգը և նախագծում հաղթելու դեպքում՝ հենց այդ երգով էլ ներկայացնում է Հայաստանը «Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթին): գ) Մրցույթին ներկայացվող երգը (երաժշտությունը և խոսքերը) չպետք է որևէ կերպ հրապարակված լինի մինչև 2017 թ. սեպտեմբերի 30-ը: Սա նշանակում է, որ երգը չի կարող հրապարակված և հասանելի լինել համացանցում, երաժշտական առցանց հարթակներում, հեռուստատեսության և ռադիոյի եթերում, չի կարող հնչած լինել կամ հնչել համերգներին և տարատեսակ միջոցառումների ժամանակ` նշված ժամկետից շուտ: դ) Մրցույթին ներկայացվող երգի առավելագույն տևողությունը պետք է լինի 3 րոպե: ե) Մասնակցության հայտը կարելի է լրացնել միայն մեկ անգամ: զ) Նախագծի լսումներին կարելի է մասնակցել միայն մեկ անգամ:
  6. 1.5. Դուք ընդունում եք, որ հաշվի առնելով ուղարկված հայտերի մեծ թվաքանակը, մենք չենք հաստատելու կամ պատասխանելու բոլոր հայտերին՝ բացառությամբ այն հայտատուներին, որոնք կանցնեն ընտրական հաջորդ փուլ: Մենք կդիտարենք Ձեր Մասնակցության հայտը և կորոշենք, թե որ հայտատուներն են համապատասխանում ընտրական հաջորդ փուլի պահանջներին: Դուք ընդունում և համաձայնում եք, որ մասնակիցներն ընտրվում են բացառապես մեր հայեցողությամբ, և, որ այդ որոշումները վերջնական են և ենթակա չեն բողոքարկման:
  7. 1.6.Դուք ընդունում եք, որ Նախագծի աշխատանքային խմբի անդամներից ստացված Մասնակցության Հայտը և/կամ զանգը և/կամ ցանկացած այլ նամակագրություն, և/կամ Ձեր մասնակցությունը լսումներին և/կամ ցանկացած ձայնագրության, ինքնին չի նշանակում, որ Դուք մասնակցելու եք Նախագծին, և մենք ունենք իրավունք, մեր հայեցողությամբ, աշխատանքային գործընթացի ժամանակ` ցանկացած պահի հեռացնելու Ձեզ Նախագծից, նույնիսկ այն դեպքում, երբ Ձեր համար արդեն նշանակվել է լսումներին և/կամ ձայնագրություններին մասնակցելու ամսաթիվ:
  8. 1.7.Մենք չենք պարտավորվում արտադրել կամ հեռարձակել Նախագծի ցանկացած թողարկում կամ ներառել որևէ դիմորդի մասնակցությունը Նախագծին:
  9. 2. ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  10. 2.1.Դուք պարտավորվում եք հետևել Նախագծի կանոններին և կանոնակարգերին, որոնց մասին Ձեզ գրավոր կամ բանավոր կտեղեկացնեն: Դուք ընդունում եք, որ ցանկացած ժամանակ մենք կարող ենք մեր բացարձակ հայեցողությամբ ուղղել, փոփոխել կամ վերանայել այդ կանոնները և կանոնակարգերը:
  11. 2.2.Դուք համաձայն եք ցանկացած ժամանակ մեր պահանջով մասնակցել լսումներին, ընտրական փուլերին, Նախագծին վերաբերող պրոմո արշավներին, որոնց ամսաթվի մասին մենք կծանուցենք: Մենք կարող ենք ցանկացած պահի մեր բացարձակ հայեցողությամբ փոխել, երկարաձգել, կասեցնել կամ դադարեցնել ընտրական գործընթացի և/կամ Նախագծի ցանկացած փուլ, ներառյալ կառուցվածքային կամ բովանդակային մասերը:
  12. 2.3.Դուք երաշխավորում եք, որ համապատասխանում եք ընդունելության բոլոր պահանջներին, և ըստ մեր պահանջի, համաձայն եք տրամադրել մեզ համապատասխան հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև տրամադրել բոլոր անհրաժեշտ համաձայնությունները և աջակցությունը անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար, եթե դա պահանջվի մեր կողմից Ձեր Մասնակցության հայտում ներառված տեղեկությունները հիմնավորելու համար:
  13. 2.4.Դուք համաձայն եք, որ Մասնակցության հայտը ներկայացնելու պահից մինչև Նախագծից Ձեր հեռանալուց կամ Նախագծի վերջին թողարկման հեռարձակելուց հետո 30 (երեսուն) օրյա ժամկետը լրանալը (կախված, որ իրադարձությունը տեղի կունենա ավելի շուտ) («Բացառիկության ժամկետ»), Դուք առանց մեր նախնական գրավոր համաձայնության, չեք դիմի մասնակցելու և/կամ չեք մասնակցի լսումներին և/կամ չեք ներկայանա ցանկացած ռադիո և/կամ հեռուստատեսային (վիզուալ) ծրագրի, ներառյալ այլ երաժշտական նախագծերի («Այլ Նախագծեր»): Եթե Բացառիկության ժամկետի ընթացքում Ձեզ խնդրում են դիմել մասնակցելու և/կամ մասնակցել լսումներին և/կամ հայտնվել այլ Նախագծերում, դուք պարտավորվում եք անմիջապես տեղեկացնել մեզ այդ մասին: Դուք ընդունում եք, որ Հեռարձակողն է հսկում Նախագծի հեռարձակման ժամկետները:
  14. 2.5.Դուք համաձայն եք մեր պահանջով ստորագրելու մասնակցության համաձայնագիր («Մասնակցի համաձայնագիր»), որը կներառի, առանց սահմանափակման, Նախագծին Ձեր մասնակցության կարգը և պայմանները:
  15. 2.6.Եթե ինչ որ պատճառով Դուք չեք ստորագրում Մասնակցի համաձայնագիրը, Դուք տեղեկացված եք, որ իրավունք չեք ունենա շարունակելու Ձեր մասնակցությունը Նախագծին և մենք իրավունք ենք ստանում հեռացնելու Ձեզ Նախագծից կամ փոխարինելու Ձեզ այլ մասնակցով:
  16. 2.7. Դուք համաձայն եք տրամադրել ամբողջական տեղեկատվություն՝ ա) Ձեր կողմից նախկինում ստորագրված ձայնագրման, համագործակցության և/կամ երաժշտական ցանկացած այլ պայմանագրի վերաբերյալ («Ստեղծագործական նախկին պայմանագրեր»): բ) որևէ երրորդ անձի հետ ցանկացած այլ պայմանագրի (գրավոր կամ բանավոր) վերաբերյալ («Կոմերցիոն պայմանագիր»), որը որևէ կերպ կխոչընդոտի Ձեր մասնակցությանը Նախագծին, կամ որևէ այլ կերպ կպարտավորեցնի Ձեզ տրամադրելու հատուցում երրորդ անձանց` կապված Ձեր գործունեության հետ ժամանցային ոլորտում:

       Եթե Դուք մեզ տեղյակ չպահեք նմանատիպ Ստեղծագործական նախկին պայմանագրերի և/կամ Կոմերցիոն պայմանագրի առկայության մասին, մենք իրավունք կունենանք ցանկացած փուլում հեռացնելու Ձեզ Նախագծից: 2.7.1  Սույնով Դուք հայտարարում և երաշխավորում եք, որ կողմ չեք հանդիսանում որևէ այլ ձայնագրման կամ երաժշտական պայմանագրի (գործող կամ որևէ այլ):    Սույնով Դուք լիազորում եք մեզ ուսումնասիրել նմանատիպ Ստեղծագործական նախկին պայմանագրերը և/կամ Կոմերցիոն պայմանագրերը:
  17. 2.8. Եթե մենք լինենք այն տեսակետի, որ Ձեր որևէ Ստեղծագործական նախկին պայմանագիր կամ Կոմերցիոն պայմանագիր հակասության մեջ է Ընդհանուր դրույթների և պայմանների հետ կամ որևէ կերպ խոչընդոտում է Ձեր մասնակցությանը Նախագծին և Երաժշտական պայմանագրի ստորագրմանը («Կոնֆլիկտ»), մենք կքննարկենք նմանատիպ Կոնֆլիկտը Ձեզ հետ: Եթե մենք գանք այն եզրակացության, որ Ստեղծագործական նախկին պայմանագիրը և/կամ Կոմերցիոն պայմանագիրը խոչընդոտում է Ձեր մասնակցությանը Նախագծում, մենք իրավունք կունենանք մեր բացարձակ հայեցողությամբ հեռացնելու Ձեզ Նախագծից:
  18. 2.9. Դուք երաշխավորում եք, որ Ձեր Մասնակցության հայտի մեջ ոչինչ. 2.9.1.Չի խախտում որևէ երրորդ անձի հեղինակային իրավունք կամ որևէ այլ իրավունք, 2.9.2.Որևէ այլ կերպ վնաս չի հասցնի մեր կամ որևէ երրորդ անձի համբավին:
  19. 2.10. Դուք համաձայն եք, որ մենք իրավունք ունենք մեր բացարձակ հայեցողությամբ որակազրկել Ձեզ Նախագծի լսումների, ընտրական գործընթացի և ինքնին Նախագծի ցանկացած փուլում, եթե.
    2.10.1 Դուք տրամադրել կամ տրամադրում եք կեղծ, թերի, ոչ ճշգրիտ կամ մոլորեցնող տեղեկատվություն և/կամ ցանկացած այլ կերպ մոլորեցրել եք մեզ, մասնավորապես, բայց չսահմանափակվելով, Ձեր ինքնության վերաբերյալ,
    2.10.2 Դուք չեք բավարարում ընդունելության պահանջներին:
  20. 2.11. Դուք պարտավորվում եք մեզ տեղեկացնել Մասնակցության հայտում ներառված որևէ հանգամանքի և/կամ տեղեկության փոփոխության մասին, ներառյալ Նախագծի ընտրական գործընթացին և ինքնին Նախագծին Ձեր մասնակցության ընթացքում Ձեր դեմ ներկայացված մեղադրանքների, իրականացվող նախաքննությունների և հայտարարված քրեական հետապնդումներ մասին:
  21. 3.ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
  22. 3.1.Դուք երաշխավորում եք, որ Ձեր կողմից Նախագծին ներկայացվող երգի հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Ձեզ: Եթե երգի հեղինակային իրավունքները պատկանում են երրորդ անձի, Դուք երաշխավորում եք, որ ունեք հեղինակի/ների/ կողմից տրված գրավոր թույլտվություն՝ երգը Նախագծին ներկայացնելու և Հեռուստաընկերության եթերում կատարելու համար:
  23. 3.2.Նախագծում հաղթելու դեպքում Դուք և/կամ երգի երաժշտության և խոսքերի հեղինակը/ները/ պարտավորվում եք փոխանցել երգի հեղինակային բոլոր իրավունքները Հեռուստաընկերությանը:
  24. 3.3.Այն դեպքում, եթե Դուք հրավիրվեք մասնակցելու լսումներին կամ Նախագծի հետագա որևէ փուլին, Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը և թույլտվությունը ձայնագրելու և տեսագրելու Ձեզ և Ձեր ձայնը, հարցազրույցները, ներառյալ Նախագծին Ձեր դիմելու ընթացքում կամ դրա առնչությամբ ցանկացած երաժշտական ստեղծագործության կատարումը («Ներդրում»), և Նախագծի հետ կապված օգտագործել Ձեր Ներդրումն ամբողջությամբ, մասնակի, կամ ընդհանրապես չօգտագործել այն:
  25. 3.4.Դուք համաձայն եք, որ Ձեր՝ Նախագծին մասնակցելու հայտի շրջանակներում և/կամ որպես Ձեր Ներդրման մաս ներկայացված ցանկացած լուսանկար, տեսանյութ և/կամ որևէ այլ նյութ (միասին՝ «Տրամադրված նյութեր»), կարող է օգտագործվել Նախագծում և Դուք երաշխավորում եք, որ Դուք ունեք բոլոր անհրաժեշտ արտոնագրերը, իրավունքները, համաձայնություններն ու թույլտվությունները մեզ իրավունք տրամադրելու օգտագործել Ձեր Տրամադրված նյութերը ամբողջությամբ կամ մասնակի:
  26. 4.ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ
  27. 4.1.Դուք պարտավորվում եք գաղտնի պահել և առանց մեր նախապես տրված գրավոր թույլտվության չբացահայտել և չհրապարակել որևէ անձի, լրատվամիջոցի, կայքի, սոցիալական մեդիա հարթակի (օրինակ, Յութուբը, Ֆեյսբուքը, Թվիթերը և/կամ Ինստագրամը) որևէ տեղեկություն, լուսանկար կամ այլ նյութ, որը վերաբերում է Ձեր Մասնակցության հայտին, Նախագծին Ձեր հնարավոր ներգրավվածությանը, բուն Նախագծին կամ Նախագծի այլ մասնակիցներին, բացառությամբ այն դեպքերի, երբ տեղեկատվությունը արդեն դարձել է հանրամատչելի (սակայն այլ կերպ, քան Ձեր կողմից սույն կետի պահանջը խախտելու արդյունքում):
  28. 5.ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  29. 5.1.Մենք մեր բացարձակ հայեցողությամբ ցանկացած պահի կարող ենք ուղղել, փոփոխել կամ վերանայել Ընդհանուր դրույթները և պայմանները:
  30. 5.2.Նախագծին Ձեր մասնակցության հետ կապված ցանկացած վեճի արդյունքում մեր կողմից կայացրած որոշումը վերջնական է: