JESC Կանոններ

Մանկական Եվրատեսիլի կանոնները

Մակական Եվրատեսիլ երգի մրցույթը ստեղծվել է Եվրոպական հեռարձակողների միության կողմից (ԵՀՄ), որը հանդիսանում է նաև Եվրատեսիլ երգի, Եվրատեսիլ պարի և մի շարք այլ մրցույթների ստեղծողը: Մրցույթն առաջին անգամ թողարկվել է 2003թ., Սկանդինավյան MGP Nordic մրցույթի 2002 թվականի հաջողությունից հետո: Այդ տարի մասնակցում էին Դանիան, Նորվեգիան և Շվեդիան: ԵՀՄ-ն հավանել էր այս մտահաղացումը և թողարկել միջազգային մրցույթ: Սակայն, 2006 թվականին Սկանդինավյան գլխավոր հեռարձակողները լքել են Մանկական Եվրատեսիլը` վերադառնալով MGP Nordic առանձին կազմակերպությանը:

Մանկական Եվրատեսիլի կանոններն են


  • Հաղթող երկրին չի տրվում իրավունք  ավտոմատ կերպով հյուրընկալել հաջորդող մրցույթը: Հյուրընկալող երկիրն ընտրվում է նախապես` երեխաներին ավելորդ ճնշումից ազատելու համար:
  • Մասնակից երկրների առավելագույն քանակը 18-ն է:
  • Յուրաքանչյուր մասնակից պետք է ընտրվի ազգային ընտրությամբ` հեռուստաքվեարկության միջոցով (բացառությունները հնարավոր են միայն Վերահսկող խմբի հատուկ թույլտվությամբ):Երգի փոփոխությունը ազգային ընտրությունից հետո անթույլատրելի է: Խորհուդ է տրվում ազգային ընտրությունն անց կացնել մրցույթին նախորդող  3 ամիսների ընթացքում:
  • Մրցույթին իրավոնք ունեն մասնակցել այն երեխա - կատարողները, ովքեր կա´մ մասնակից երկրի քաղաքացիներ են, կա´մ ապրել են այդ երկրում, գոնե 2.5 տարի.
  • Օրենքը, ըստ որի երեխա-կատարողները նախկինում չպետք է կոմերցիոն նպատակներով երգեր թողարկած լինեն, գործում էր 2003-2006թթ., սակայն 2007-ին այն չեղյալ համարվեց, այսպիսով թույլատրելով արդեն  փորձառու երեխա-երգիչների և խմբերի մասնակցությունը մրցույթին: Այնուամենայնիվ, այստեղ դեռ գործում է մի կանոն, որ թույլ չի տալիս միջազգային եզրափակիչի մասնակիցներին  (բացառությամբ պարողների և բեկ-վոկալիստների) կրկին մասնակցել մրցույթին:
  • Մրցույթին մասնակցող երգերը պետք է լինեն 2.30-2.45 րոպե:
  • Կատարումները պետք է լինեն միայն տվյալ երկրի ազգային լեզվով,սակայն թույլատրվում է օգտագործել մի քանի տող օտար լեզվով:
  • Երգի ստեղծման մեջ ակտիվ մասնակցություն պետք է ունենան 10-15 տարեկան երեխաներ և այն դեպքում, եթե նրանք չեն հանդիսանում հիմնական կատարողներ, այնուամենայնիվ պետք է մասնակցեն երգի կատարմանը, որպես բեկ վոկալիստներ, պարողներ կամ երաժիշտներ: Այնուհանդերձ, 2008թ. սկսած կանոնները պաշտոնապես թույլ են տալիս մեծահասակներին օգնել երեխաներին մրցույթի համար երգեր պատրաստել, այն պայմանով, որ այդ երգերի բոլոր իրավունքները կպատկանեն միայն երեխաներին:
  • Մինչ 2008 թվականը բեմում թույլատրվում էր մինչև 8 մասնակից, սակայն 2008 թվականին օրենքը փոխվեց և այժմ բեմում գտնվող մասնակիցների թիվը այնքան է, որքան Եվրատեսիլի ժամանակ, այն է` 6 մասնակից:
  • Ձայնագրված բեկ-վոկալները Մանկական Եվրատեսիլում թույլատրելի են:
  • Երեխա -կատարողները չպետք է կրեն մեծերին հատուկ  զգեստներ և պետք է ամբողջությամբ հագնված լինեն (ոչ մի կարճ զգեստ և այլն):
  • Ելույթների հերթականության վիճակահանությունը տարբերվում է Եվրատեսիլից: Այստեղ երկրները խաղարկության միջոցով բաժանվում են խմբերի, իսկ այս խմբերի մեջ ելույթների ամբողջական կարգը որոշվում է նախագծի պրոդյուսերների կողմից:
  • Մրցույթը միշտ անցկացվում է նոյեմբեր-դեկտեմբերին` շաբաթ օրերին, հայակական ժամանակով 23:15-ին: Մրցույթի տևողությունը եթերում մոտ 2 ժամ 15 րոպե է:
  • 2007 թվականից սկսած մասնակից երկրներին թույլատրվում է չցուցադրել մրցույթը ուղիղ եթերում, այլ ցուցադրել դրա ձայնագրված տարբերակը այն ժամին, որը նրանք հարմար են գտնում մանկական հաղորդումների թողարկման համար:
  • Սկսած 2006 թվականից հեռուստադիտողները կարող են սկսել քվեարկել հենց առաջին իսկ երգի սկզբից և ավարտել բոլոր ելույթների երկրորդ կրկնությունից հետո:
  • 2008 թվականից սկսած քվեարկության վեջնական արդյունքները  այն երկրներում, որոնք հեռարձակում են մրցույթը ուղիղ եթերում, որոշվում են հեռուստաքվեարկության և պահեստային ժյուրիի քվեարկության հիման վրա` 50/50% հարաբերությամբ:
  • Արդեն 2008 թվականից ազգային ժյուրիի կազմում պետք է լինեն 16 տարեկանից բարձր 6 պրոֆեսիոնալ երաժիշտներ: Մինչ այդ պահեստային ժյուրիի կազմում  8 հոգի էր, որոնցից 4-ը 16 տարեկանից ցածր:
  • 2005 թվականից սկսած մրցույթի յուրաքանչյուր մասնակցի շնորհվում է 12 միավոր, որպեսզի կանխեն  ցածր կամ 0 միավոր ստացող երեխաների հիասթափությունը:
  • 2006 թվկանից սկսած շոուի հանդիսավարները  օգտագործում են միայն անգլերեն լեզուն:
  • Ազգային հաղորդավարները նույնպես երեխաներ են:
  • 2003- 2006 թվականներին ստեղծվել են մրցույթի DVDտարբերակները, որոնք ներառում էին նաև ամբողջական նախադիտումներ: Ամեն տարի թողարկվում է մրցույթի CD-ն, որն իր մեջ ներառում է նաև երգերի  կարաոկե տարբերակները:
Գրեք մեզ
Հետեվեք մեզ