Եվրատեսիլ երգի մրցույթի կանոնները
Կան մի շարք կանոններ, որոնց մասնակից երկրները պետք է ենթարկվեն: Այդ կանոնները բազմազան են և յուրաքանչյուր տարի կարող են ավելանալ որոշակի այլ կանոններ, որոնք արձանագրում են, թե ինչպես որոշակի բաներ պետք է արվեն: Օրինակ դրանք կարող են վերաբերել վերջնաժամկետին, այսինքն, թե մասնակից երկրները երբ պետք է արդեն երգի ձայնագրված տարբերակն ուղարկեն ԵՀՄ-ին: Շատ կանոններ վերաբերում են այնպիսի խնդիրներին, ինչպիսիք են հովանավորների հետ ունեցած համաձայնությունները և հեռարձակողների իրավունքները, ըստ որոնց նրանք պետք է վերահեռարձակեն շոուն որոշակի ժամանակահատվածում: Ամենակարևոր կանոնները, որոնք վերաբերում են մրցույթի կառուցվածքին և ներկայացմանը տարիների ընթացքում որոշակի փոփոխություններ են կրել, որոնց կանդրադառնանք ստորև:
Հյուրընկալումը
1958թ.-ից սկսած որոշվեց, որ հաղթող երկիրը (այդ տարվա հաղթողը Ֆրանսիան էր) հաջորդ տարի պետք է հյուրընկալի մրցույթը; 1957թ.-ի հաղթողը Նիդեռլանդներն էր, և նրանց հեռուստատեսությունը համաձայնվեց հյուրընկալել մրցույթը 1958թ-ին: Այն ժամանակվանից ինչ այս օրենքը ընդունվեց, այն կիրառվել է; Բացառություն են կազմում միայն հետևյալ հինգ դեպքերը.
1.1960թ.-Մրցույթը հյուրընկալել է Լոնդոնի BBC հեռուստաալիքը, քանի որ Նիդեռլանդները ծախսերի պատճառով մերժեց մրցույթի հյուրընկալումը: Քանի որ 1959թ.-ին Միացյալ Թագավորությունը երկրորդն էր, նա հյուրընկալեց մրցույթը:
2.1963թ.- Մրցույթը հյուրընկալել է Լոնդոնի BBC հեռուստաալիքը, քանի որ Ֆրանսիան հրաժարվել էր այն հյուրընկալելուց ծախսերի պատճառով;Չնայած Միացյալ Թագավորությունը 1962թ.-ին չորրորդն էր, Մոնակոն և Լյուքսենբուրգը, որոնք զբաղեցնում էին երկրորդ և երրորդ տեղերը, կրկին ծախսերի պատճառով հրաժարվեցին և մրցույթը կրկին հյուրընկալեց Միացյալ Թագավորությունը;
3.1972թ.- Մրցույթը հյուրընկալել է Էդինբուրգի BBC հեռուստաալիքը, քանի որ Մոնակոն չուներ համապատասխան դահլիճ: Այսպիսով, քանի որ Միացյալ Թագավորությունը արդեն ուներ համապատասխան փորձ, Monegasque հեռուստատեսությունը կրկին հրավիրեց BBC հեռուստաընկերությանը, որպեսզի վերջինս կրկին հյուրընկալի մրցույթը;
4.1974թ.-Մրցույթը հյուրընկալեց Բրայտոնի BBC հեռուստաալիքը, քանի որ Լյուքսենբուրգը հրաժարվել էր ծախսերի պատճառով: Այսպիսով BBC-ն միշտ պատրաստ էր հյուրընկալել մրցույթը, եթե հաղթող երկիրը մերժեր վերջինիս հյուրընկալումը:
5.1980թ.-Մրցույթը հյուրընկալեց Հաագայի NOS հեռուստաալիքը, քանի որ Իսրաելի հեռարձակողները մերժել էին հյուրընկալումը ծախսերի պատճառով, և բացի այդ մրցույթի օրը` ապրիլի 19-ը այդ տարի համընկել էր Իսրաելի Հիշողությունների օրվա հետ: Դանիացիները առաջարկեցին հյուրընկալել մրցույթը, երբ որոշ հեռուստատեսություններ, այդ թվում նաև BBC-ն ցանկություն չհայտնեցին հյուրընկալել այն;
1981թ.-ից սկսած Մրցույթը սկսեց հյուրընկալել այն երկիրը, որը դրա նախորդ տարին հաղթում էր մրցույթը;
Կենդանի երաժշտություն
Բոլոր երգերը պետք է երգվեն կենդանի հնչողությամբ; 1999թ.-ին Խորվատիայի երգը իր մեջ պարունակում էր այնպիսի հնչողություն, որը հազիվ կարելի էր կենդանի համարել; Խորվատիայի պատվիրակությունը հայտարարեց, որ այնտեղ չկային մարդկային ձայներ, այլ այնտեղ առկա էին թվային սինտեզված հնչյուններ, որոնք ընդօրինակում էին ձայները: Այնուամենայնիվ ԵՀՄ-ն որոշեց, որ դա կանոնների խախտում էր և հանեց նրանց այդ տարվա հավաքած ձայների 33%-ը:
1956թ.-ից մինչև 1998թ.-ը հյուրընկալող երկիրը պարտավոր էր մասնակիցներին ապահովել կենդանի նվագախմբով: Մինչև 1973թ.-ը բոլոր երգերի երաժշտությունը պետք է նվագեր կենդանի նվագախումբը: 1973թ.-ից սկսած նախապես ձայնագրված երաժշտությունը թույլատրվում էր, այնուամենայնիվ, հյուրընկալող երկիրը պետք է ապահովեր նաև կենդանի նվագակցությամբ, որպեսզի մասնակցին ընտրության հնարավորություն տար: Եթե ձայնագրված երաժշտություն էր օգտագործվում, ապա երգի մեջ հնչող բոլոր երաժշտական գործիքները պետք է առկա լինեին բեմի վրա: 1997թ.-ին այս պահանջները վերացան:
1999թ.-ին կանոններ ստեղծվեցին, որոնք վերացնում էին կենդանի նվագախմբի պահանջը` այդ ամենը թողնելով հյուրընկալող երկրի կամքի վրա: Այդ տարվա հյուրընկալողը` Իսրաելի IBA-ը, որոշեց չօգտագործել կենդանի նվագախումբ, որպեսզի զերծ մնա ավելորդ ծախսերից և 1999թ.-ը դարձավ առաջին տարին, որի ընթացքում բոլոր երգերը հնչում էին նախապես ձայնագրված երաժշտությամբ (սակայն հնչողությունը կենդանի էր): Այդ տարվանից սկսած նվագախումբն այլևս մրցույթի ժամանակ չհայտնվեց, բացառություն էր կազմում 1998թ.-ը, երբ BBC-ն հյուրընկալեց շոուն:
Լեզուն
Այն կանոնը, ըստ որի յուրաքանչյուր երկիր պետք է երգի իր պետական լեզվով, տարիներ շարունակ մի քանի անգամ փոփոխություն է կրել: 1956-ից մինչև 1965թ.-ը չկար որևԷ կանոն, որը սահմաներ, թե ինչ լեզվով պետք է երգվեր երգը: Այն բանից հետո, երբ 1965թ.ին Շվեդիան իր երգը ներկայացրեց անգլերեն լեզվով, 1966թ.ին ընդունվեց մի կանոն, ըստ որի երգը պետք է ներկայացվի մասնակից երկրի որևէ պաշտոնական լեզվով: Լեզվական սահմանափակումները շարունակվեցին մինչև 1973թ.-ը, երբ մասնակիցներին կրկին թույլատրվեց երգել այն լեզվով, որով նրանք ցանկանում էին: 1970-ականներին շատ հաղթողներ օգտվեցին այս նոր օրենքից և ոչ անգլիալեզու երկրների մասնակիցները` ներառյալ հանրաճանաչ ABBA (1974թ.-ի հաղթողը) խումբը, երգեցին անգլերենով:
1977թ.-ին ԵՀՄ-ն որոշեց անցում կատարել երգը ազգային լեզվով ներկայացնելու օրենքին: Հատուկ բացառություն կազմեցին Գերմանիան և Բելգիան, քանի որ նրանց ազգային ընտրությունները արդեն տեղի էին ունեցել. երկու երկրների երգերն էլ անգլերենով էին:
1999թ.-ին այս օրենքը կրկին ենթարկվեց փոփոխության: Այսպիսով, 2003թ.-ի մրցույթի ժամանակ Բելգիան երգեց մի երգ, որը կրում էր “Sanomi” վերնագիրը: Երգը երգվեց հորինված լեզվով: Իսկ 2006թ.-ին Դանիան ներկայացրեց “Amambanda” երգը, որը մասամբ անգլերեն էր, մասամբ էլ հորինված լեզվով էր: 2008թ.-ին Բելգիան ներկայացրեց “O Julissi” երգը, որը հորինված լեզվով էր:
Լեզվական անհամաձայնություններ
Ժամանակակից փոփ երաժշտության մեջ անգլերենի գերակշռման պատճառով Եվրատեսիլում շատ երկրների ելույթներ կարող են վիճելի անհամաձայնություններ առաջացնել: Շատ ելույթներ են երգվում անգլերենով, որպեսզի ավելի մեծ լսարան գրավեն, սակայն որոշ դեպքերում սա ընդունվում է որպես ոչ հայրենասիրական քայլ: Վերջին ժամանակներս` մինչև 2007թ.-ը, անգլիալեզու երգերի թիվը կրճատվել է: Այս ամենը հատկապես նկատվում է արևելաեվրոպական և ֆրանսիախոս երկրների շրջանում, որոնք ներկայացնում են հիմնականում ազգային լեզվով երգեր: Մրցույթի վերջին հեռարձակումները ապացուցում են, որ անգլերեն լեզվով երգերը, այնուամենայնիվ, ավելի մեծ լսարան են ունունենում: 2004թ.-ի Եվրատեսիլի հաղթողը Ուկրաինայի ներկայացուցիչ Ռուսլանան էր, ով ներակայացրեց “Wild Dances” երգը, որը մասամբ ուկրաիներեն էր; Մասնակիցներից շատերն են կատարում երգեր իրենց ազգային լեզվով;
Որոշ դեպքերում, երգի բառերը գրվում և ձայնագրվում են երկու տարբերակներով (սովորաբար անգլերենով և ազգային լեզվով) կամ էլ մեկ` բազմալեզու տարբերակով, օրինակ`
1.Դանիան, որտեղ ազգային ընտրությունների ժամանակ կարող են ներկայացնել երգեր տարբեր լեզուներով, սակայն մրցույթին ներկայացնելու համար այդ երգը թարմանվում է անգլերեն:
2.Շվեդիայում, չնայած ոչ մի օրենք չկա դրա վերաբերյալ, բայց երգը թարգմանվում է անգլերեն: Գրեթե միշտ այդպես է արվել, եթե, իհարկե, օրենքով թույլատրվել է, ինչպես օրինակ 1999, 2000, 2004 և 2006 թվականներին:
3.Մակեդոնիան, որտեղ քվեարկություն անցկացրին, որպեսզի պարզեն, թե արդյոք իրենց 2005թ.-ի երգը պետք է երգեն անգլերենով, թե իրենց ազգային լեզվով:
4.Ֆրանսիան, որի 2001թ.-ի ելույթը ներկայացվեց մասամբ ֆրանսերեն, մասամբ անգլերեն: 2008թ.-ի Ֆրանսիայի երգը ներկայացվեց միայն անգլերենով, ինչը ժողովրդի մեջ դժգոհություն առաջացրեց, քանի որ նրանք չէին ցանկանում, որպեսզի իրենց երկիրը ներկայանար անգլիալեզու երգով:
Հեռարձակումը
Յուրաքանչյուր հեռարձակող երկրից պահանջվում է, որ նա ամբողջովին ներկայացնի մրցույթը ` ներառյալ բոլոր երգերը, երգերի կարՃ պատկերումները, քվեարկությունը և հաղթող երկրի ելույթը : Նրանք կարող են միայն ցանկության դեպքում օգտագործել գովազդային ընդմիջումները:: 1999թ սկսած այն երկրներին, որոնք ցանկություն ունեին գովազդային ընդմիջումներ ունենալ, հնարավորություն ընձեռվեց այսուհետ օգտագործել կարճ գովազդներ հաղորդման որոշակի ոչ առաջնային մասերում: 2000թ Եվրատեսիլի ժամանակ Հոլանդիայի հեռարձակող ընկերությունը դադարեցրեց հեռարձակումը, որպեսզի հայտնի Էնշեդեի հրավառության ժամանակ տեղի ունեցած աղետի մասին: Սա կանոնի խախտում է,բայց կատարվել էր արտակարգ իրավիճակի պայմաններում:
Քաղաքական ճանաչման հարցեր
1987թ Եվրատեսիլին Իսրայելի ներկայացուցչի երգի ընթացքում Հորդանանի հեռարձակողը` JRTV-ն, դադարեցրեց հեռարձակումը և ծաղիկների նկարներ ցուցադրեց: Ավելի ուշ, երբ քվեարկությունից պարզ դարձավ, որ հաղթելու է Իսրայելը, JRTV ընկերությունը ընդհանրապես անջատեց հեռարձակումը: Հետագայում Հորդանանի զանգվածային լրատվամիջոցները չընդունեցին Իսրայելի հաղթանակը և որպես հաղթող երկիր հայտարարեցին Բելգիան, որ գրավել էր երկրորդ տեղը: 1981թ JRTV հեռուստաընկերությունը անջատեց հեռարձակումը , երբ քվեարկության ընթացքում Իսրայելի ներկայացուցչի անունը հայտնվեց քվեարկության ցուցակում:
2005թ Լիբանանի` Եվրատեսիլի մասնակցության հայցը մերժվեց, քանի որ նրանց օրենքը չի ճանաչում Իսրայելին որպես պետություն ,և հետևաբար նրանք չէին պլանավորում ցուցադրել Իսրայելի ելույթը: Եվրատեսիլի հանձնաժողովը նրանց տեղեկացրեց, որ դա պարզապես կխախտեր մրցույթի կանոնները: Լիբանանը ստիպված էր հրաժարվել մրցույթից: Հրաժարականը ուշ ներկայացնելու պատճառով Լիբանանը ստիպված էր տուգանք վճարել:
Այլ օրինակներ
- 1956թ, երբ առաջին անգամ տեղի ունեցավ մրցույթը, յուրաքանչյուր երգի համար որոշվել էր երգերի համար որոշակի տևողության սահման(3½ րոպե): Սակայն 1957թ, չնայած բողոքներին, Իտալիայի ներկայացուցչի երգը տևեց 5:09 րոպե: Դրա արդյունքում Եվրատեսիլի հանձնաժողովը ավելի խստացրեց կանոնները` յուրաքանչյուր երգի համար սահմանելով ոչ ավելի քան 3րոպե տևողություն):
- Եվրոպական հեռարձակողների միությունը ոչ մի սահմանափակում չի դնում կապված երգչի կամ երգի հեղինակի ազգության հետ: Սակայն յուրաքանչյուր հեռարձակող ընկերություն կարող է իր հայեցողությամբ որոշակի սահմանափակումներ դնել:
- Ներկայացումը կամ երգի բառերը չպետք է <<վատ համբավ>> բերեն մրցույթին:
- 1990թ սկսած մրցույթի մասնակիցները պետք է լինեն տասնվեց տարեկանից մեծ:
- 1957-1970թթ (1956թ ընդհանրապես սահմանափակումներ չկար) բեմի վրա թույլատրվում էին միայն մեներգեր և զուգերգեր:1963թ սկսած թույլատրվում էր նաև մինչև երեք անդամ ունեցող խմբերի մասնակցությունը:1971թ սկսած յուրաքանչյուր երկիրը կարող էին ներկայացնել մինչև վեց անդամից բաղկացած խմբերը:
Երգերի քանակը
Յուրաքանչյուր երկիր Եվրատեսիլին կարող է ներկայացնել միայն մեկ երգ: Վերջնական փուլին կարող են ներկայացվել առավելագույնը 25 երգեր: Եզրափակիչ փուլը կազմված է հետևյալ երկրներից.
- "Մեծ հնգյակի" երկրները (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա և Իտալիա), քանի որ ֆինանսական առումով նրանք ամենամեծ ներդրումն ունեն մրցույթի կազմակերպման հարցում և ավտոմատ կերպով անցնում են եզրափակիչ փուլ:
- Անցած տարվա հաղթող երկիրը (այսինքն` ընդունող երկիրը) կամ հաջորդ ամենաբարձր միավորը հավաքած երկիրը, եթե առաջին տեղում է "Մեծ հնգյակի" երկրներից մեկը:
- 10 մասնակից առաջին կիսաեզրափակիչ փուլից, որը տեղի է ունենում վերջնական մրցույթին նախորդող երեքշաբթի օրը:
- 10 մասնակից երկրորդ կիսաեզրափակիչ փուլից, որը տեղի է ունենում վերջնական մրցույթին նախորդող հինգշաբթի օրը:
Առաջին մրցույթի ժամանակ յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել երկու երգ` յուրաքանչյուրը երկու րոպե առավելագույն տևողությամբ: Ներկայումս, դեռևս պահանջվում է, որ երգի տևողությունը լինի երեք րոպե, չնայած շատ երգիչներ համերգի ժամանակ երգում են երկար երգի կարճ տարբերակը: Մասնակցող երկրների թիվը փոփոխվել է մրցույթի ամբողջ պատմության ընթացքում և 1993թ սկսած մասնակցող երկրների քանակի հետ կապված կանոնները բազմիցս փոփոխվել են (նաև արդեն կարող են մասնակցել նախկին Խորհրդային Միության և Վարշավայի պայմանագրի և նախկին Հարավսլավիայի կազմի մեջ մտնող երկրները): Յուրաքանչյուր երգի կատարումը և գործիքավորունը պետք է օրիգինալ լինի և չպետք է հրապարակայնորեն կատարված լինի մինչև մրցույթին նախորդող հոկտեմբերի մեկը:
Մասնակիցները
Ըստ մրցույթի ներկայիս կանոնների` յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը վեց անդամից կազմված խումբ: Մասնակիցները պետք է լինեն նվազագույնը 16 տարեկան մրցույթի կիսաեզրափակիչ փուլի ժամանակ: Այս օրենքը ընդունվել է 1990թ, քանի որ դրան նախորդող տարին կային 11 և 12 տարեկան երկու մասնակից: Մասնակիցների ազգության հետ կապված որոշակի սահմանափակումներ չկան, որի արդյունքում շատ հաճախ երկրները ներկայացնում են այլ ազգության ներկայացուցիչներ: Մրցույթի ամենահայտնի հաղթողներից մեկը` Սելին Դիոնը, 1988թ ներկայացրել է Շվեյցարիան: Նաև պետք է նշել, որ տասնվեց տարեկանը պետք է լրացած լինի մրցույթի ժամանակ և ոչ թե մասնակիցների ընտրության ժամանակ: Այդպես տեղի ունեցավ 2005թ, երբ որպես Շվեյցարիայի ներկայացուցիչներ ընտրվեցին Տրիինու Կիվիլաան, չնայած նա ընդամենը տասնհինգ տարեկան էր:
Նախկինում չհրապարակված ձայնագրություններ
Երգը պետք է առաջին անգամ հրապարակայնորեն կատարվի մրցույթից մի քանի ամիս առաջ միայն:
- 1957 Իտալիայի 5:09 րոպե տևողությամբ երգից հետո կանոնները փոխվեցին. որոշվեց երգի տևողությունը սահմանել 3 րոպե, ինչը մինչ օրս պահպանվում է:
- 1958 Հաստատվեց հաղթող պետության` հաջորդ տարում մրցույթը հյուրընկալելու կոնվենցիան: Այնուամենայնիվ, հետագա տարիների ընթացքում գտնվեցին երկրներ, որոնք հրաժարվեցին այդ հնարավորությունից:
- 1959 Պրոֆեսիոնալ հրատարակիչներին և կոմպոզիտորներին արգելվեց ազգային ժյուրիի անդամ լինել:
- 1966 Պետությունները պետք է իրենց երգը ներկայացնեն իրենց ազգային լեզուներից մեկով:
- 1968 Չնայած հետևյալը, որևէ կանոնի փոփոխություն չէ, բայց այս տարում 17 մրցող պետություններից վեցում մրցույթը հնարավոր եղավ դիտել գունավոր հեռարձակմամբ: Դրանից հետո յուրաքանչյուր հաջորդող տարում հեռարձակողների համար մրցույթի գունավոր հեռարձակումը դարձավ հասանելի:
- 1975 Ներկայացվեց գնահատման համակարգը, ինչը մինչ օրս գործում է: Ժյուրիներից յուրաքանչյուրը այսուհետ պետք է 12 միավոր տար լավագույն երգին, 10 միավոր` երկրորդ լավագույն երգին, այնուհետև 8 միավոր` երրորդին, 7 միավոր` չորրորդին, 6 միավոր` հինգերորդին, և այսպես մինչ տասներորդ (ըստ ժյուրիի կարծիքի) լավագույն երգը պետք է ստանար մեկ միավոր: Ի տարբերություն մրցույթի անցկացման ներկայիս կանոնների`միավորները տրվում էին ոչ թե տրված հերթականությամբ (1-12), այլ երգերի կատարման հերթականությամբ:
- 1976 Քանի որ մրցութի կազմակերպման ծախսերը աճում էին, նոր կանոն ներկայացվեց. յուրաքանչյուր հեռարձակող ընկերություն պետք է վճարեր մրցույթին մասնակցելու ծախսերի մի մասը:
- 1980 Ժյուրիների ներկայացուցիչը այժմ կարդում էր միավորները ոչ թե երգերի հերթականությամբ, այլ` թվաբանական կարգով (1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 10 և 12):
- 1987 Քանի որ մասնակից պետությունների թիվը հասավ ռեկորդային թվի` 22-ի, EBU-ն սահմանափակեց մասնակից պետությունների թիվը: Չնայած սահմանվեց, որ մասնակից պետությունների թիվը պետք է լինի 22, այս սահմանափակումը տարիների ընթացքում ժամանակ առ ժամանակ չնչին փոփոխվել է:
- 1990. 1986 թ. Սանդրա Քիմի` դեռ 13 տարեկան հասակում Բելգիայի համար հաղթանակից հետո, ինչպես նաև 1989 թ. երկու կատարողների հանդեպ (որոնք 11 և 12 տարեկան էին) հակասությունից հետո, մրցողների տարիքի նկատմամբ սահմանափակում առաջարկվեց: Ներկայումս, մրցույթի պահին նվազագույն տարիքը 16-ն է:
- 1997. Հեռուստաքվեարկությունը փորձարկվել է հինգ երկրներում և 1998 թ.-ից հետո դարձել է քվեարկության նախընտրելի տարբերակը:
- 1999. Սահմանափակումներ են առաջարկվել թույլատրելու երկրների ներկայացուցիչներին երգել ցանկացած լեզվով:
- 1999. Երկրների նախապատվությունը օգտագործել սատարող կատարում իրականում տանում է դեպի նվագախմբերի վերացմանը: Կենդանի երաժշտությունը դարձել է ընտրովի, չնայած որ դեռևս կաննոներում կա դրույթ օգտագործել նվագախումբ, սակայն 1999 թ.-ից սկսած բոլոր հեռարձակողները հրաժարվել են այն կիրառել:
- 1999. Ներկայացվել է <<Մեծ քառյակ>> կանոնը, որը Ֆրանսիային, Գերմանիային, Իսպանիային և Մեծ Բրիտանիային մրցույթի մուտքի ավտոմատ հնարավորություն է տվել` անկախ նախորդ կատարումից:
- 2004. Մրցույթից վտարման կանոններ, որոնք 1994 թ.-ից սկսած թեթևակի տարբերվում էին, հետագայում հանվեցին և կիսաեզրափակիչ փուլը ներկայացվեց:
- 2008. 43 մուտքի գրանցմամբ, ներկայացվեց երկրորդ կիսաեզրափակիչը: Ժյուրիները եզրափակիչում յուրաքանչյուր կիսաեզրափակիչից սովորաբար հատկացնում էին wild-card-ի տեղ: Ներկայումս 25 երկիր է մրցում եզրափակիչում:
- 2009. 2007 թվականից հետո քվեարկության համակարգի քննադատույթունից հետո, քվեարկության ընթացակարգում փոփոխություններ կատարվեցին ազգային ժյուրիի կրկին ներկայացմամբ և հեռուստաքվեարկության հետ միասին 50/50 բաժանմամբ:
- 2010. Մարդիկ կարող են քվեարկել առաջին երգից մինչև քվեարկության ավարտը:














