Էմմի

Հայաստանը Եվրատեսիլ 2011-ում ներկայացրեց Հայաստանի առաջատար երգչուհիներից մեկը ` Էմմին «Բում-բում» երգով: Երաժշտության հեղինակ` Ապրիկոտա (Հայկ Հարությունյան, Հայկ Հովհաննիսյան), խոսքերի հեղինակ` Սոսի Խանիկյան:

 Էմմին մեծացել է արվեստագետների ընտանիքում. ճանաչված երգչուհի Նադեժդա Սարգսյանի և քանդակագործ, ջազ դաշնակահար Դավիթ Բեջանյանի դուստրն է: 
Էմմին պրոֆեսիոնալ երաժշտական կրթություն ստացել է Սայաթ-Նովա երաժշտական դպրոցում, <<Էմմի բի>> պրոդյուսերական կենտրոնի վոկալի բաժնում և Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայում:


Որպես մեներգչուհի և  <<Հայեր>> խմբի նախկին անդամ Էմմին շրջագայել է ամբողջ աշխարհով և արժանացել բազում մրցանակների: 
Դեռ 10 տարեկանում <<Ասուպ>> փառատոնում նա հաղթեց լավագույն երգչի մրցանակը Funny rain երգով: Էմմին համարվում է ռեկորդակիր միջազգային մրցույթներում իր շահած Գրան պրի և Առաջին տեղի մրցանակներով (Հայաստան, Ռուսաստան, Կիպրոս, Սիրիա, Գերմանիա, Ւկրաինա, Լատվիա, Էստոնիա, Վրաստան, Չեխիա և այլուր): Էմմին նաև ղեկավարում է Էմմի-Բ պրոդյուսերական կենտրոնը, որի գործունեության նպատակն է հայտնաբերել Հայաստանում նոր շնորհալի երեխաների:


Նա թողարկել է 3 ալբոմ, նկարահանել 20 տեսահոլովակ,  ձայնագրել ավելի քան 60երգ և վարել մի շարք հեռուստաշոուներ:

Եվրատեսիլ 2011 երգի մրցույթում  Էմմին հավաքեց 54 միավոր և զբաղեցրեց 12րդ տեղը 1-ին կիսաեզրափակչում, ինչը չբավարարեց Եզրափակիչ անցնելու համար:

Նկարներ
Գրեք մեզ
Հետեվեք մեզ