Սիրուշո

Սիրուշո 2008

2008թ-ին Հայաստանը Եվրատեսիլ Երգի Մրցույթում ներկայացրեց Սիրուշոն «Քելե, քելե» երգով, որի հեղինակներն են  Հարություն Տեր-Հովակիմյան և Սիրուշոն: Մրցույթում նրան ամենից շատը շնորհեցին 12 միավորներ: Սիրուշոն զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը` 199 միավոր արդյունքով:

Սիրուշոն ծնվել է 1987թ-ին Երևանում: Նա մեծացել է արվեստագետների  ընտանիքում: Հայրը դերասան Հրաչյա Հարությունյան է , մայրը` սիրված երգչուհի Սյուզան Մարգարյանը: Սիրուշոն իր երաժշտական կարիերան սկսել է դեռ 7 տարեկան հասակում` Կանադայում կենդանի երգելով: 9 տարեկանում նրան Հայկական Ազգային Մրցանակ շնորհվեց իր «Լուսաբաց» (“Sunrise”) երգի համար:

Սիրուշոն շրջագայել է շատ երկրներում և Հայկական էստրադային և ժողովրդական երաժշտությունը տարածել Կանադայում, ԱՄՆ-ում, Սիրիայում, Իրանում, Ֆրանսիայում, Բելգիայում, Հունաստանում, Գերմանիայում, Լիբանանում, Ռուսաստանում, Թուրքիայում, Վրաստանում, Հորդանանում, Եգիպտոսում և այլն:  
Նա դիվանագիտություն է սովորել Երևանի պետական համալսարանում` մասնագիտանալով միջազգային հարաբերություններում: Նրա առաջին էստրադային ձայնասկավառակը լույս տեսավ, երբ նա ընդամենը 13 տարեկան էր: Երկրորդ “Շերամ”ձայնասկավառակը,որտեղ ներկայացված են Գուսան Շերամի երգերը 2005թ-ին Հայաստանում ճանաչվել է «Տարվա լավագույն ձայնասկավառակ»: 2007թ-ին նրա  երրորդ “Հիմա” ալբոմը բաղկացած հեղինակային հայերեն և անգլերեն երգերից ճանաչվեց «Տարվա լավագույն ձանասկավառակ» Ազգային ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ, ինչպես նաև 2005-ին, 2006-ին, 2007-ին  նրան հաջորդաբար շնորհվել է «Լավագույն երգչուհու» տիտղոսը  Հայաստանում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում սփյուռքահայության կողմից:

BBC-ն Սիրուշոյի հաջողությունը նկարագրելիս նրան համարել է Հայաստանի «ազգային գանձ»:

Երգեր
Քելե, քելե - Remix
4.83 ՄԲ
Քելե, քելե
4.16 ՄԲ
Գրեք մեզ
Հետեվեք մեզ