Դալիթա

12 ամյա Դալիթա Ավանեսյանը սովորում է «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան թիվ 1 երաժշտական մասնագիտացված դպրոցումե 3 տարբեր բաժիններում՝ դաշնամուր, վոկալ և կիթառ:
Ունի 6 հեղինակային երգեր և տեսահոլովակներ, որնք ընդգրկվել են տարբեր երաժշտական հավաքածուներում CD, DVD տարբերակներով:

2007թ. դարձել է դափնեկիր «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան պատանի երաժիշտ-կատարողների հանրապետական մրցույթ-փառատոնումե:
2009թ. և 2010թ. «Հայաստանի պարային օլիմպիադայումե զբաղեցրել է առաջին տեղը և արժանցել ոսկե մեդալների:
2009թ. Երևանի քաղաքապետարանի «Ոսկե Սրինգե մրցույթ-փառատոնում արժանացել է առաջին մրցանակի:
2010թ. և 2011թ. դարձել է «Նոր Ալիքե («Новая Волнаե) մրցույթի դափնեկիր:
2010թ. մասնակցել է «Մանկական Եվրատեսիլիե հայաստանյան նախընտրական փուլին և ընդգրկվել լավագույն հնգյակում:
2011թ. - «Առաջին Ազգային Մանկական Մրցանակաբաշխությանե «Լավագույն Հիթե անվանակարգում արժանացել է պատվոգրի:

Մասնակցել է նաև գեղեցկության և նրբագեղության հետևյալ մրցույթների՝
2005թ. դարձել է «Միսս Երևանե, որից հետո նույն թվականին մասնակցել է «Միսս-Միստր Աշխարհե գեղեցկության և նրբագեղության հանրապետական մրցույթին և դարձել «Միսս Հայաստանե:
2006թ. արժանացել է «Միսս Գովազդե տիտղոսին (քանի որ մանկուց նկարահանվել է բազմաթիվ գովազդային տեսահոլովակներում):
2007թ. արժանացել է «Միսս Տաղանդե տիտղոսին:
2008թ. արժանացել է «Միսս-Միստր Աշխարհե Միջազգային Կազմակերպության պատվավոր անդամ կոչմանը:
2009թ. դարձել է «Միսս Թոփ Մոդել Հայաստան 2009ե և արժանացել հատուկ մրցանակի հայտնի բռնցքամարտիկ Ալեքս Աբրահամի կողմից:

Գործունեություն՝
Վարել է «Հայկական Երկրորդե հեռուստաալիքի «Բարի լույս Հայաստանե ծրագրի «Մանկական լուրերըե:
Եղել է «Կենտրոնե և «ATVե հեռուստաալիքներով հեռարձակվող «Բումբումիկ Շոուե-ի թղթակից:
2010թ. մասնակցել է «Շանթե հեռուստաալիքի «Թաքնված տաղանդե նախագծին՝ ներկայացնելով իր արվեստը և անցել է կիսաեզրափակիչ փուլ և մասնակցել Գալա համերգին:
Նկարահանվել է «Շանթե հեռուստաալիքով հեռարձակվող մանկական երալաշ՝ «Շիլաշփոթե հաղորդման բազմաթիվ դրվագներում:
Ներկայումս նկարահանվում է «Արմենիաե հեռուստաալիքով հեռարձակվող «Չարլի Շոուե-ում՝ մարմնավորելով Չարլիտայի կերպարը:
«Ես – Yesե երիտասարդական ամսագրում ունի իր էջը «Դալիթա և ընկերներե խորագրով:

Ներկայումս մասնակցում է Արտաշես Ալեքսանյանի թատերական ստուդիայի բեմադրած «Հայերի դատը մարդկության դատն էե ներկայացմանը (ի դեպ, ներկայացման դերասանական կազմում ամենաերիտասարդ դերակատարն է և մարմնավորում է «ջուր ծախողե տղայի կերպար):

Հյուրընկալվել է տարբեր հեռուստա- և ռադիոընկերությունների կողմից:

Ունի նաև իր անձնական կայքէջը՝  www.dalita.am

Երգեր
Դալիթա - Welcome to Armenia
2.53 ՄԲ
Հոլովակներ
Գրեք մեզ
Հետեվեք մեզ