Ինգա և Անուշ Արշակյաններ

Ինգա և Անուշ Արշակյաններ 2009

2009թ-ին Հայաստանը Եվրատեսիլ Երգի Մրցույթում ներկայացրեցին Ինգա և Անուշ Արշակյանները: Երգը, որը կոչվում էր «Ջան, ջան», գրվել էր Մանե Հակոբյանի, Վարդան Զադոյանի և Ավետ Բարսեղյանի կողմից: Քույրերը 92 միավորով զբաղեցրեցին 10-րդ հորիզոնականը: 

Անուշ Արշակյան

Անուշն ավարտել է Ս. Ասլամազյանի երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը: 1997-2001թթ. նա սովորել է Երևանի Առնո Բաբաջանյանի անվան Երաժշտական Քոլեջի դաշնամուրի բաժնում, իսկ 2001-2005թթ.` Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայում:
1997-ին մասնակցել է Օմսկում անցկացվող «Հնչեղ ձայներ» մրցույթի և արժանացել առաջին մրցանակին: Նույն մրցույթում նա ստացել է նաև Հանդիսատեսի Ընտրություն Մրցանակը:
1999թ-ի մայիսին Հայաստանի Պետական Ֆիլարմոնիկ Նվագախմբի և Երգչախմբի ուղեկցությամբ նա առաջին անգամ հանդես եկավ որպես մենակատար:

Ինգա Արշակյան

1998-2002թթ նա սովորել է Երևանի Առնո Բաբաջանյանի անվան Քոլեջի ջութակի բաժնում: Իր ուսման հետ միաժամանակ նա աշխատել է Գ. Աճեմյանի ջութակահարների անսամբլում:
2002-2005թթ նա շարունակել է իր ուսումը Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիայի ջազային-վոկալային բաժնում:
1998թ-ին նա և իր քույրը` Անուշը, միացան և սկսեցին աշխատել իրենց ռեպերտուարի վրա, որն իր մեջ ներառում է ոչ միայն զուգերգեր, այլ նաև արիաներ, որտեղ ջութակն առանձնակի կարևոր դեր ուներ:

Որպես դուետ

Ինգան և Անուշը երգում և ստեղծագործում են դեռ մանկուց: Նրանք միասին հանդես են եկել Երգի Պետական Թատրոնում, իսկ 2000թ-ից սկսած` նաև պրոֆեսիոնալ բեմի վրա:
2003թ-ից նրանք հանդես են գալիս նաև որպես մենակատարներ: Նրանք կատարումներ են ունեցել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում` ԱՄՆ-ում, Թեհրանում, Լոնդոնում, Փարիզում, Ռուսաստանում և Գերմանիայում:
2008թ-ից Ինգա և Անուշ Արշակյանները համագործակցում են ՇԱՐՄ Հոլդինգ-ի հետ:

Գրեք մեզ
Հետեվեք մեզ