Հայկո

Հայկո 2007

2007թ-ին Հայաստանը Եվրատեսիլ Երգի Մրցույթում ներկայացրեց Հայկոն: Հավաքելով 138 միավոր` նա զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը “Antyime You Need” երգով, որի հեղինակներն են  Հայկոն և Կարեն Կավալերյանը:

Երգիչ, կոմպոզիտոր Հայկոն երաժշտության կրթություն է ստացել  Տ. Չուկադյանի անվան երաժշտական դպրոցում, այնուհետև իր ուսումը շարունակել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում: Ավարտել է Կոմիտասի անվան Երևանի պետական Կոնսերվատորիան:

1996-ին մասնակցել է «Մոսկվա 96»  ("Moscow 96") փառատոնին և ստացել է առաջին հորիզոնականի համար սահմանված մրցանակը: 1997թ-ին կրկին ստացել է առաջին մրցանակը  Նյու Յորքում անցկացվող «Մեծ Խնձոր»  ("Big Apple") փառատոնի ժամանակ: 1998թ-ին «Այո» (“Yes”) հեղինակների մրցույթում նա ճանաչվել է «լավագույն հեղինակ-կատարող»: 1999թ-ին առաջադրվել է «լավագույն կատարող» անվանակարգին: Նույն թվականին թողարկել է «Սիրավեպեր» կոչվող իր առաջին ձայնասկավառակը, որի մեջ տեղ են գտել Հայկական «քաղաքային» երգեր:
2002թ-ին «Ազգային Երաժշտական Մրցույթ»-ում Հայկոն առաջադրվել է մի շարք անվանակարգերում: Այդ թվում`

  • Լավագույն կատարող
  • Լավագույն նախագիծ
  • Լավագույն ձայնասկավառակ


2003թ-ին Հայկոն առաջադրվել է «Լավագույն տեսաձայնասկավառակ» մրցանակի համար: Նույն թվականին ԱՄՆ-ի «Ալեքս թատրոնում» (“Alex Theatre”) տեղի ունեցավ նրա առաջին մենհամերգը: Ավելի ուշ` մայիսի 27-ին, Երևանում տեղի ունեցավ նրա մենահամերգը, որն այնուհետև լույս տեսավ որպես «Կենդանի համերգ» կոչվող տեսաձայնասկավառակ:

2003թ-ին ձայնագրվեց նրա առաջին հեղինակային ձայնասկավառակը, որը կոչվում է «Նորից» ("Again").

2003 և 2006 թվականներին Ազգային ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ նա ճանաչվեց Լավագույն երգիչ:

Նա հանդիսանում է “Մի վախեցիր”, “Ոչինչ չի մնա” ,“Սպանված աղավնի”, “Խաչագողի հիշատակարանը” գեղարվեստական ֆիլմերի երաժշտութան հեղինակը:

Երգեր
Anytime you need
4.18 ՄԲ
Նկարներ
Գրեք մեզ
Հետեվեք մեզ