Հայասատնի Հանրային հեռուստաընկերությունը ուրախ է հայտնել Եվրոպական Հեռարձակողների Միության ամենամեծ հեռուստանախագծերից մեկի` Պատանի Երաժիշտների Եվրատեսիլ 2012-ի (ՊԵԵ) Հայաստանի ներկայացուցչի անունը: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանը ՊԵԵ մրցույթում կներկայացնի 15-ամյա քանոնահար Նարեկ Կազազյանը:
Հայասատնի Հանրային հեռուստաընկերությունը ուրախ է հայտնել Եվրոպական Հեռարձակողների Միության ամենամեծ հեռուստանախագծերից մեկի` Պատանի Երաժիշտների Եվրատեսիլ 2012-ի (ՊԵԵ) Հայաստանի ներկայացուցչի անունը: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանը ՊԵԵ մրցույթում կներկայացնի 15-ամյա քանոնահար Նարեկ Կազազյանը:
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը 2006թ.-ից ակտիվորեն մասնակցում է <<Եվրատեսիլ>>, իսկ 2007թ.-ից <<Մանկական Եվրատեսիլ>> երգի մրցույթներին` ամեն տարի մասնակից ներկայացնելով Հայաստանից:
2011թ.-ի դեկտեմբերին Հայաստանը հյուրընկալեց <<Մանկական Եվրատեսիլ>> երգի մրցույթը , որն անցավ համերաշխության մթնոլորտում և բարձր գնահատականի արժանացավ բոլորի կողմից:
Այս տարի առաջին անգամ Հայաստանը մասնակցելու է մայիսին Վիենայում կայանալիք դասական երաժշտության <<Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2012>> մրցույթին: Հանրային հեռուստաընկերությունն այսուհետև նույնպես պատրաստակամ է շարունակել համագործակցությունը Եվրոպական հեռարձակողների միության հետ ընդհանրապես, և <<Եվրատեսիլի>> հետ մասնավորապես:
Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը՝ որպես Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ և
Եվրատեսիլ երգի մրցույթի պաշտոնական հեռարձակող, իրավասու է ընտրել ս.թ. մայիսին կայանալիք մրցույթի Հայաստանի
մասնակցին և երգը՝ կամ ազգային ընտրության (հեռուստադիտող-ժյուրի) կամ ներքին ընտրության միջոցով:
Սույն թվականի Դեկտեմբերի 3-ին Երևանում տեղի ունեցավ Եվրոպական հեռարձակողների միության ամենախոշոր նախագծերից մեկը` Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթը:
Մանկական Եվրատեսիլի ղեկավար Սիթցե Բեքերը իր բարձր գնահատականն է տվել կատարված կազմակերպչական, ստեղծագործական և տեխնիկական աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև , շնորհավորել հաղթանակ տարած Քենդի խմբին Վրաստանից`նշելով , որ բոլոր պատանի մասնակիցները աստղեր են թե՜ հեռուստադիտողների և թե՛ պրոֆեսիոնալ ժյուրիի աչքերում:
Պատվիրակությունները շարունակում են Հանրային հեռուստաընկերությանը պաշտոնապես հայտնել իրենց գոհունակությունը պատշաճ ընդունելության , մրցույթի լավ անցկացման և հյուրընկալության վերաբերյալ:
Սույն թվականի Դեկտեմբերի 3-ին Երևանում տեղի ունեցավ Եվրոպական հեռարձակողների միության ամենախոշոր նախագծերից մեկը` Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթը:
Մանկական Եվրատեսիլի ղեկավար Սիթցե Բեքերը իր բարձր գնահատականն է տվել կատարված կազմակերպչական, ստեղծագործական և տեխնիկական աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև , շնորհավորել հաղթանակ տարած Քենդի խմբին Վրաստանից`նշելով , որ բոլոր պատանի մասնակիցները աստղեր են թե՜ հեռուստադիտողների և թե՛ պրոֆեսիոնալ ժյուրիի աչքերում:
Պատվիրակությունները շարունակում են Հանրային հեռուստաընկերությանը պաշտոնապես հայտնել իրենց գոհունակությունը պատշաճ ընդունելության , մրցույթի լավ անցկացման և հյուրընկալության վերաբերյալ:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած «Մանկական Եվրատեսիլ 2011» եվրոպական երգի մրցույթում հաղթեց Վրաստանը, որը ներկայացնում էր 5 հոգուց բաղկացած Քենդի խումբը` «Քենդի մյուզիք» երգով:Վրաստանը առաջին հորիզոնականը գրավեց 108 միավորով, երկրորդ տեղը գրավեց Նիդեռլանդները` 103 միավորով, երրորդ տեղը` Բելառուսը` 98 միավորով: Հայաստանը, որը ներկայացնում էր Դալիթա Ավանեսյանը` «Բարի գալուստ Հայաստան» երգով, գրավեց 5-րդ տեղը:
«Մանկական Եվրատեսիլ» ամենամյա երգի մրցույթին այս տարի մասնակցում էին 13 երկրներ: Առաջին համարի ներքո հանդես եկավ Ռուսաստանի ներկայացուցիչը` Կատյա Րյաբովան` «Ռոմեո և Ջուլիետ» երգով, 2-րդ համարի ներքո`Լատվիայի ներկայացուցիչ Ամանդա Բաշմակովան` «Մունդոգ» երգով, 3-րդ համարի ներքո` Մոլդովայի մասնակից Լերիկան «Նո-նո» երգով, 4-րդ համարի ներքո` Հայաստանի ներկայացուցիչ Դալիթա Ավանեսյանը «Բարի գալուստ Հայաստան» երգով: Ապա հանդես եկան մրցույթի մասնակից մյուս երկրների ներկայացուցիչները` Բուլղարիան ներկայացրեց Իվան Իվանովը` «Սուպեր հերոս» երգով, Լիտվան ներկայացրեց Պաուլինա Սկրաբիտեն` «Ամպեր» երգով, Ուկրաինան` Կրիստալը` «Եվրոպա» երգով, Մակեդոնիան ներկայացրեց Դորիան Դլական` «Ֆրակ» երգով, Նիդեռլանդները` Ռեյչելդը` «Դեռահասը» երգով, Բելառուսը ներկայացրեց Լիդիա Զլաբոդսկայան` «Բարության հրեշտակները» երգով, Շվեդիան` Էրիկ Ռափը` «Faller» երգով, Վրաստանը ներկայացրեց «Քենդի» խումբը` «Քենդի մյուզիք» երգով, իսկ Բելգիան` Ֆենկեն` «Առաջին համբույր» երգով:

Ֆեմկեն` Բելգիայի ներկայացուցիչը հենց նոր եզրափակեց Մանկական Եվրատեսիլ 2011-ը: Նա կատարեց իր <<Een Kusje Meer>> երգը և հիացրեց բոլորին իր բավականին հիշվող երգով: Չնայած այն հանգամանքին, որ նա մի քիչ անհանգսատնում էր, որ չի երևա հսկայական բեմի վրա, նա շատ լավ ելույթ ունեցավ և դրանով համալրեց հաղթանակի հավանական հաղթողների շարքը:
Րոպեներ առաջ Ռուսաստանի ներկայացուցիչ Կատյա Րյաբովան կատարեց շոուի բացումը: Նա գերազանց երգեց իր համեմատաբար հանգիստ երգը: Կատյան շատ լավ ելույթ ունեցավ, ինչին համալրեց գեղեցիկ շոուն: Ելույթից հետո նա միացավ մյուս մասնակիցներին, որոնք նրան ողջունեցին ծափահարություններով:
Մրցույթի երկրորդ մասնակիցը` Լատվիայի ներկայացուցիչ Ամանդա Բաշմակովան, հենց նոր ավարտեց իր ելույթը: Նա սահուն կատարեց իր առջև դրված պարտականությունը և որ ամենակարևորն է, առանց այլ երեխաների ուղեկցության:Ամանդան արդեն միացել է մյուս մասնակիցներին, և նրանք անհամբեր սպասում են մրցույթի արդյունքներին:
Մոլդովայի ներկայացուցիչ Լերիկան հենց նոր ավարտեց իր ելույթը Մանկական Եվրատեսիլ 2011-ում: Իր երգի միջոցով նա ցույց տվեց իր ակտիվ և աշխույժ կերպարը, իսկ նրա վառ վարդագույն զգեստը ցանկացած փոքրիկ աղջնակի երազանք է: Սակայն նա ընդամենը երրորդն էր, և առջևում դեռ 10 մասնակիցներ կան:
Մանկական Եվրատեսիլ 2011-ի հատուկ հյուր Մոլի Սանդեն առաջին անգամ հանդիպեց լրագրողների հետ: Լինելով 2006 թվականի Մանկական Եվրատեսիլի մասնակից` Սանդեն խորհուրդ է տալիս երեխաներին զվարճանալ, վայելել ամեն մի վարկյանը և չմտածել մրցակցության մասին: Երգչուհին լսել է բոլոր մասնակիցների երգերը, սակայն չի հասցրել նրանց տեսնել բեմի վրա, այդ պատճառով էլ չգիտի` որ մասնակիցը որ երկրից է: Բնականաբար, նա հաղթանակ է ցանկանում Շվեդիայի մասնակից Էրիկին: Մյուս երկրներից նա առանձնացրեց Մոլդովայի և Նիդերլանդների մասնակիցներին:
Լրագրողների այն հարցին, թե արդյոք Մոլին կցանկանա ներկայացնել Շվեդիան Եվրատեսիլ 2012 Երգի Մրցույթում և կփորձի կրկնել իր սիրեցյալ Էրիկ Սաադեյի հաջողությունը, Մոլլին ասաց. “Ես չեմ ուզում ինձ համեմատել Էրիկի հետ, քանի որ ես միշտ փորձում եմ առանձնացնել իմ անձնական կյանքը գործնականից: Երբ ես բեմի վրա եմ, չեմ մտածում Էրիկի մասին: Ինչ վերաբերում է Եվրատեսիլին, ապա ես մեծ հաճույքով կներկայացնեմ իմ երկիրը”:
Առաջին անգամ լինելով Հայաստանում` Սանդեն շատ տպավորված էր մեր երկրով: Նրան հատկապես զարմացրել է մարդկանց բարությունը:
Րոպեներ առաջ ավարտվեց մեր ներկայացուցիչ Դալիթայի ելույթը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մեր երգչուհին փայլուն կատարեց իր առաջ դրված պատասխանատվությունը` ըստ արժանվույնս ներկայացնելով մեր երկիրը այս խոշորագույն երգի մրցույթում: Բեմը վերածվել էր իսկական օդանավակայանի: Ավելորդ է խոսել նաև այն ջերմության մասին, որով հանդիսատեսը դիմավորեց մեր մասնակցին: Ընդհանրապես հանդիսատեսը շատ ջերմ է այսօր:

Իվան Իվանովը Բուլղարիայից հենց նոր ավարտեց իր ելույթը Մանկական Եվրատեսիլ 2011-ում: Նրա երգը բավականին ռիթմիկ և յուրօրինակ էր: Հաշվի առնելով այն, որ նա իր կերպարով և ոճով շատ նման է Մանկական Եվրատեսիլ 2011-ի հաղթող Ռալֆ Մակենբախին և Վլադիմիր Արզումանյանին` 2011-ի հաղթող, կարելի է եզրակացնել, որ նա հախթելու մեծ շանսեր ունի: Կարևորն այն է, որ նա լավ ձայնային տվյալներ և հիանալի կազմակերպված շոու ունի
Լիտվայի մասնակից Պաուլինա Սկրաբիտեն ելույթ ունեցավ վեցերերդ համարի ներքո: Նա իր ելույթով շատ դրական լիցքեր փոխանցեց հանդիսատեսին: Պաուլինա Սկրաբիտեն իր համեստ ընտրված շոուով արժանացավ հանդիսատեսի համակրանքին, ինչը նրան ևս հաղթանակի հավանական թեկնածու դարձրեց:

Րոպեներ առաջ բոլորս ականատես եղանք Ուկրաինայի ներկայացուցիչ Կրիստալի ելույթին: Այն պարզապես հիանալի էր` և′ վոկալի, և′ բեմադրության առումով: Ունենալով բնածին հմայք` Կրիստալը պարզապես շլացրեց հանդիսատեսին: Իսկ իր դինամիկ, հեշտ հիշվող և ուրախ “Եվրոպա” երգը ամբողջ դահլիճը ոտքի հանեց:

8-րդ համարի ներքո ելույթ ունեցավ Դորիան Դլական Մակեդոնիայից: Համեմատած մյուս մասնակիցների ելույթների հետ, նրա և երգը և ոճը բավականին տարբերվում է մյուսներից: Թեև նա ձայնի հետ կապված որոշ խնդիրներ ունի, այնուամենայնիվ նա կարծես հաղթահարել է դրանք և բավականին լավ ներկայացրեց իր երկիրը: Նրա յուրօրինակ կերպարն ու դրական էներգիան ազդում են ստեղծված մթնոլորտի վրա և ավելի հիշվող են դարձնում նրա կերպարը:

Մրցույթի ամենավառ ու պայծառ կատարող Ռեյչելն իր երկիր Նիդերլանդները ներկայացրեց 8-րդ համարի ներքո: Սրա պատճառը միայն նրա վառ մազերի գույնը չէ, այլ նրա քաղցրահնչուն ձայնն ու գեղեցիկ ժպիտը: Նրա երգի թեման շատ հեշտ կընկալվի հեռուստադիտողների մեծ մասի կողմից, քանզի այն դեռահասների մասին է: Դա էլ կարող է նրան այս տարվա ֆավորիտը դարձնել: Հաշվի առնելով այն, որ Մանկական Եվրատեսիլը 2012-ը կանցկացվի Նիդերլանդներում, նա կարող է հայերի փորձը ավանդույթ դարձնել, ըստ որի մրցույթի անցկացման վայրը համընկավ հաղթող երկրի հետ:

Մրցույթի տասներորդ մասնակիցը Լիդիա Զաբլոտսկայան էր: Վերջինս հենց նոր կատարեց իր <<Բարության հրեշտակներ>> բավականին հանգիստ երգը: Մթնոլորտը էլ ավելի ամրապնդեց գեղեցիկ շոուն, որը կազմված էր երկու ջութակ նվագող <<արձաններից>>: Այսպիով Լիդիա Զաբլոտսկայան իր ելույթով Բելառուսը հաղթանակի հավանական թեկնածու դարձրեց:

Շվեդիայի ներկայացուցիշ Էրիկ Ռապի երգն ամբողջովին եվրատեսիլյան ոճով էր: Շոուն նույնպես շատ լավ է կազմակերպված և այն նունպես եվրոպական ֆորմատով է: Եվրատեսիլյան տարբեր կայքերում անցկացված քվեարկության արդյունքում հենց նա է ճանաչվել հաղթող և դա էր պատճառը, որ փորձերի ժամանակ հենց նրան էին հայտարարում, որպես հաղթող: Չնայած նրա երգը շատ հայտնի է Եվրատեսիլի երկրպագուների կողմից, նա իրոք շատ ուժեղ մրցակիցներ ունի:

Ամենաքաղցր մասնակիցները մանկական Եվրատեսիլում երգեցին 12-րդը: Նրանց շոուն արված էր իրենց երաժշտական հոլովակի ոճով, որը լի է ռետրոյով և սիրախաղով: Իրենց երգի պես երգիչները նույնպես բավական դրական լիցքեր փոխանցեցին և, ամենակարևորը, էներգիայով լցված էին: Նրանք պարեցին ամբողջ երգի ընթացքում և, միևնույն ժամանակ հիասքանչ երգեցին: Նրանք մրցույթի ամենաուժեղ վոկալներից են:
Սիրուշոյի պաշտոնական մամլո ասուլիսը Մանկական Եվրատեսիլ 2011-ի մամուլի կենտրոնում
Համալիրի մամուլի կենտրոնում քիչ առաջ ավարտվեց Սիրուշոյի մամլո ասուլիսը: Երգչուհին պատասխասնեց լրագրողներին հետաքրքրող մի շարք հարցերի: Այն հարցին, թե արդյո՞ք չի մտածում ևս մեկ անգամ Հայաստանը Եվրատեսիլում ներկայացնելու մասին, Սիրուշոն պատասխանեց. “Երբեք մի ասա երբեք: Ես այժմ չեմ կարող որևէ կոնկրետ պատասխան տալ, սակայն չեմ էլ բացառում իմ մասնակցությունը թե որպես երգչուհի և թե որպես երգահան”:
Ինչ վերաբերում է այլ երկրների ներկայացուցիչների հետ համագործակցություններին, Սիրուշոն նշեց, որ մինչև հիմա էլ կապ է պահում Սերբիայի ներկայացուցիչ Ելենայի և Իսրաելի ներկայացուցիչ Բոազի հետ:
Մանկական Եվրատեսիլ 2011-ի Ուկրաինայի ներկայացուցիչ Կրիստալը շատ գոհ է իր երկրորդ փորձից: “Այն շատ ավելի լավ անցավ, քան առաջին ելույթը, քանի որ այն ժամանակ երաժշտության ձայնի հետ կապված որոշ խնդիրներ կային”: Կրիստալի գլխավոր նպատակը Ուկրաինան արժանապատվորեն ներկայացնելն ու բոլոր մասնակիցների հետ ընկերանալն է: << Ինչ վերաբերում է հաղթանակին, ես կարծում եմ, որ դա պետք է որոշի հեռուստադիտողը, բայց կարծում եմ, որ մենք արժանի ենք հաղթանակի, քանի որ շատ ենք աշխատում>>,- նշում է Կրիստալը: Նա շատ է հավանել Հայաստանը, քանի որ այն շատ հյուրընկալ երկիր է: Կրիստալ ավելացրեց,որ շատ հաճելի էր, երբ օդանավակայանում նրանց դիմավորեց հայկական պատվիրակությունը: Հայաստան գալու հաջորդ օրը, նրանք քայլեցին քաղաքի կենտրոնոմ և ծանոթացան Հայաստանի տեսարժան վայրերին:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Մանկական Եվրատեսիլի պատրաստությունները բուռն ընթացքի մեջ են: Մասնակիցները շարունակում են իրենց վերջին փորձերը: Նրանք շատ պատրաստված են և հաղթանակի մեծ հույսեր ունեն: Նման վստահություն հայտնեց նաև Մանկական Եվրատեսիլի Մակեդոնիայի ներկայացուցիչ Դորիան Դլական. <<Մեծ սպասումներ ունեմ մրցույթից և վստահ եմ, որ եթե առաջինը չլինեմ, ապա հաստատ առաջին քառյակի մեջ կլինեմ>>:
Վերջապես հայտնի դարձավ Մանկական Եվրատեսիլ 2011-ի հատուկ հյուրի անունը: Այս տարվա մրցույթի հատուկ հյուրն է լինելու Մանկական Եվրատեսիլ 2006-ում Շվեդիան ներկայացնող Մոլի Սանդեն: Նա կներկայացնի իր ''Det Finaste Någon Kan Få'' երգը մրցույթի 3-րդ հատվածում:
Դեկտեմբերի 2-ին Կարեն Դեմիիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Մանկական Եվրատեսիլ 2011-ի գլխավոր փորձը: Փորձին ներկա էր նաև հանդիսատեսը: Այն ամբողջությամբ նույն շոուն էր, որը այսօր կհեռարձակվի հանրային հեռուստտեսության ուղիղ եթերով: Միակ տարբերությունը այն էր, որ երեկվա շոուի քվեարկությունը փորձնական էր և որոշիչ չէր մրցույթի համար: Այսօր բոլոր կազմակերպիչները մրցույթի երկրպագուների և հեռուստադիտողների համար հնարավորություն կունենան հեռարձակելու մի քանի ամսվա հիանալի աշխատանքի արդյունքները: Ընդամենը մի քանի ժամից կմեկնարկի այս տարվա կարևորագույն միջոցառումը: Ուղիղ ժամը 22:30-ին Համալիրի բեմը կպայթի հայկական և եվրեոպական երգերի հնչյուններից:
Մանկական Եվրատեսիլ 2011-ի նոր նամականիշը
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մամոււլի կենտրոնում կայացավ հայկական նոր նամականիշ մարումը: Այն 230-րդն է հայկական նամականիշների պատմության մեջ և պատկերում է Մանկական Եվրատեսիլ 2011-ի լոգոն: Նամականիշը թողարկվելու է 40.000 օրինակով:
Եվրոպայի հեռարձակողների միության ներկայացուցիչ Ջարմո Սիմը այս առիթով կիսվեց իր տպավորություններով.<< Մանկական Եվրատեսիլի պատմության մեջ այսպիսի իրադարձություն առաջին անգամ է, և ես շատ ուրախ եմ այդ առիթով: Այս նվերը շատ թանկ և կարևոր է ինձ համար>>: Սիմը հուսով է նաև, որ ապագայում այս իրադարձությունը նախատիպ կդառնա մյուս նմանատիպ միջոցառումների համար:
Մանկական Եվրատեսիլի այս նամականիշը հայկական ավանդույթի մաս է կազմում, որի համաձայն` ամեն պատմական իրողության ժամանակ նման նամականիշներ են թողարկվում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է «Մանկական Եվրատեսիլ - 2011» երգի մրցույթի մասնակիցներին
Վեհափառը, ողջունելով «Եվրատեսիլ»-ի պատանի մասնակիցների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Եվրոպայի տարբեր երկրներից Հայաստան ժամանած երեխաներին ծանոթացրել է հայ ժողովրդի պատմությանը, ամենայն հայոց հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:
«Վստահ ենք, որ բոլորդ էլ ուրախ ու խանդավառ եք: Համերգի ժամանակ տարբեր բարձունքներ պիտի նվաճեք: Ցանկանում եմ, որ ձեր մեջ ուրախությունն անպակաս լինի, անկախ նրանից, թե ինչ բարձունքի պիտի հասնեք, որովհետեւ արդեն իսկ բարձունք եք նվաճել` մասնակցելով այս մրցույթին», - Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` ասել է Ամենայն Հայոց կաթողիկոսը:
Այնուհետեւ Վեհափառը իր օրհնությունն ու գնահատանքն է բերել երիտասարդներին, որ վաղ տարիքում այդքան ճիգ, ջանք եւ աշխատանք են ներդրել` իրենց տաղանդն ի ցույց բերելու եւ գեղեցիկ բարձունքներ նվաճելու:
Հանդիպման ավարտին պատանիներն այցելել են Մայր Աթոռի թանգարաններ` ծանոթանալով հայ ժողովրդի ազգային-հոգեւոր արժեքներին:
Մի քանի րոպեից կսկսվի Մանկական Եվրատեսիլ 2011-ը , սակայն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մթնոլորտը արդեն իսկ թեժացել է` հասնելով ոգևորվածության և հազարավոր սպասումների: Հանդիսատեսը կամաց-կամաց հավաքվում է սրահում` իրենց հետ կրելով տարբեր երկրների դրոշներ: Շենքի ներսը և դուրսը ողողված է գույներով և ժպիտներով:
Տարբեր տարիքի երեխաներ վայելում են DJ-ի ֆանտաստիկ երաժշտությունը, ինչպես նաև լուսանկարվում պոստերների ներքո իրենց սիրելի մուլտհերոսների հետ: Եվ ոչ միայն երեխաներն են վայելում այս հիանալի միջոցառումը: Մեծահասակները նույնպես անց են կացնում իրենց լավագույն շաբաթ երեկոն::
Համալիրը երբեք այսքան սքանչելի և տպավորիչ չի եղել: Դրոշներն ու գույները ամենուր են: Նույնիսկ ցուրտ եղանակը չի խոչընդոտում հանդիսատեսի ոգևորվածությանը:
Գնումների կետերը, որոնք լի են Մանկական Եվրատեսիլի վերնաշապիկներով, գլխարկներով, բաժակներով և այլ հուշանվերներով, ծփում են գնորդներով:
Դե ինչ, հաջողություն բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին: Սպասենք հիանալի շոուի բացմանը :

<<Բոլոր մասնակիցների երգերին ու կատարումներին միշտ ինտերնետով եմ տեղեկացել, բայց նրանք արդեն այստեղ են և բոլորս էլ հասցրել ենք ծանոթանալ միմյանց հետ: Ընկերացել եմ արդեն գրեթե բոլորի հետ: Կարևորն այն է, որ մասնակիցները լավ տպավորություններով վերադառնան իրենց երկիր>>,- մեզ հետ կիսվեց Հայաստանի ներկայացուցիչ Դալիթան: Նա նաև պատմեց, որ բոլոր մասնակիցներն էլ քրտնաջան աշխատում են և բոլորի ելույթներն էլ շատ գեղեցիկ են: Իսկ ինչ վերաբերում է իր կատարմանը առաջին փորձի ժամանակ, Դալիթան անկեղծորեն խոստովանեց, որ այնքան էլ գոհ չէ, ինչը պայմանավորված էր իր ձայնի հետ կապված որոշ խնդիրների հետ: Սակայն նա նաև նշեց, որ այսօր ամեն ինչ արդեն կարգին էր և ինքը շատ գոհ է իր ելույթից:
Նոյեմբերի 30-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` Մանկական Եվրատեսիլի մամուլի կենտրոնում, տեղի ունեցավ մամլո ասուլիս` նվիրված Մանկական Եվրատեսիլ 2011-ին: Ասուլիսի բանախոսներն էին` Մանկական Եվրատեսիլի ղեկավար Սիեթսե Բեքերը, World Vision Հայաստանի ներկայացուցիչ Գրահամ Սթրոնգը, Եվրատեսիլի Հայաստանի պատվիրակության նախագահ Գոհար Գասպարյանը, մամուլի կազմկոմիտեի ղեկավար Արտակ Վարդանյանը և գործադիր պրոդյուսեր Լևոն Սիմոնյանը: Նախորդ տարվա Մանկական Եվրատեսիլից հետո խեսակցություններ են պտտվել, որ դա վերջին Մանկական Եվրատեսիլն է լինելու, սակայն Մանկական Եվրատեսիլի ղեկավար Սիթսե Բեքերը նշեց` <<Չնայած կկատարվեն որոշակի կրճատումներ բյուջեում, մենք որոշեցինք, որ Մանկական Եվրատեսիլը կշարունակվի անցակացվել տարբեր երկրներում` մասնակից երկրների քանակի մեծացման շնորհիվ>>:

Մանկական Եվրատեսիլ 2011-ում Լատվիան ներկայացնող Ամանդա Բաշմակովան շատ է հավանել Հայաստանը, թեև դեռ միայն հասցրել է տեսնել Գառնի-Գեղարդը և Կասկադը: «Կասկադում մենք եղանք շատ հետաքրքիր թանգարանում: Վերջապես ծանոթացանք հայկական քանդակագործությանը: Զարմացանք նաև, թե որքան աստիճաններ կան այնտեղ, թեև օգտվեցինք շարժասանդուղքից»:
Ամանդան արդեն հասցրել է ընկերանալ մասնակից երեխաների հետ, մասնավորապես Մակեդոնիայի և Լիտվայի ներկայացուցիչների հետ, որոնց հետ ապրում է միևնույն հարկում: Նրանց և մյուս մասնակիցներին Ամանդան ցանկացավ հաջողություն և խորհուրդ տվեց չհուզվել երգի կատարման ժամանակ: Վերջում էլ հավելեց` «Ինչպես հայտնի երգում է ասվում, «Don't worry, be happy».

Րոպեներ առաջ ավարտվեցին Սիրուշոյի փորձերը Համալիրի բեմում: Ինչպես միշտ սպասվում է տպավորիչ և անակնկալներով լի ելույթ: <<Քելե-քելեի>> նոր տարբերակը`համեմված եվրոպական և հայկական էլեմենտներով,կրկին կգրավի եվրոպացիների սրտերը: Իսկ շոուն լավագույնս կներկայացնի հայկական ոգին
Նիդերլանդեների ներկայացուցիչը իր մասին է երգում
Մանկական Եվրատեսիլ 2011-ի ֆավորիտներից մեկը Նիդերլանդները ներկայացնող Ռեյչելն է: Դեկտեմբերի 3-ին նա կկատարի “Teenager” երգը, որը շատ պարզ հաղորդագրություն է պարունակում: Երգով, Ռեյչելը ցանկանում է պատմել բոլորին հենց ինքն իր մասին, ցույց տալ թե որքան հիանալի է դեռահաս լինելը: Նա սիրում է Ռիհանային, իսկ ինչ վերաբերում է մրցույթին, ապա նախընտրում է Ուկրաինայի ներկայացուցիչ Կրիստալի երգը:
Նշենք նաև, որ այսօր Ռեյչելի երկրորդ և վերջին փորձն էր, որի արդյունքն էլ կտեսնենք հենց դեկտեմբերի 3-ին Համալիրի բեմում:
“Հայաստանը հրաշալի երկիր է, որն ունի շատ տեսարժան վայրեր և ես ակնկալում եմ ավելի շատ վայրեր այցելել այստեղ: Ամենաշատը ինձ դուր է եկել Մայր Հայաստանի արձանը,”-իր տպավորություններով կիսվեց Մակեդոնիան ներկայացնող Դորիանը: Նա արդեն հասցրել է ընկերանալ տարբեր մասնակիցների հետ: Ինչ վերաբերում է իր ֆավորիտներին, երգիչը նշեց, որ չի ցանկանում որևէ մեկին առանձնացնել, քանի որ բոլորն էլ շատ երկար և տաժանակիր աշխատանք են կատարել: Պետք է գնահատել նրանցից ամեն մեկին, քանի որ նրանք արդեն իսկ հաղթողներ են: Համաշխարհային էստրադայում նա երկրպագում է Լեդի Գագային, Բեյոնսեին և Մադոննային, որոնց հետ կցանկանար զուգերգով հանդես գալ:
Նշենք, որ Դորիանը երեկվա փորձին չէր ներկայացել առողջական խնդիրների պատճառով: Մակեդոնիայի պատվիրակության նախագահ Ռեյդ Սպասովսկին Eurovision.am-ին տված հարցազրույցում ասաց` <<Դորիանը 14 տարեկան է: Բոլորս գիտենք, որ այդ շրջանում տղաների ձայների մեջ որոշակի փոփոխություններ են տեղի ունենում: Հենց այդ պատճառով էլ նախորդ փորձին նա չէր կարողանում երգել բարձր նոտաները: Հավաստիացնում եմ, որ շաբաթ օրը կատարյալ ելույթի ականատես կլինեք>>:
Բելառուսի մասնակից Լիդիա Զաբլոտսկայան շատ գոհ է իր փորձերից` և՛ վոկալի, և՛ ներկայացման առումներով: Սակայն դեռևս աշխատելու տեղ կա, քանի որ կան որոշակի թերություններ: Երգչուհին արդեն իսկ հասցրել է ընկերանալ բոլոր մասնակիցների հետ: Նրանք շատ լավ ժամանակ են անցկացնում հանդիպումների ժամանակ: Խոսելով Հայաստանի մասին` Լիդիան նշեց. “Ինձ շատ է դուր եկել Հայաստանը: Այն շատ է տարբերվում Բելառուսից ոչ թե լավ կամ վատ առումով, այլ պարզապես սա շատ յուրօրինակ մի երկիր է: Այստեղ գերակշռում են ջերմությունը, բարությունը: Շատ ուրախ եմ, որ հենց Հայաստանում է անցկացվում Մանկական Եվրատեսիլը:” Լիդիան նաև նշեց, որ եթե օրերից մի օր հնարավորություն լինի կրկին այցելել Հայաստանը, ապա նա դա կանի մեծ հաճույքով:
Մասնակիցները ժամանեցին, փորձերը սկսվեցին:
Նոյեմբերի 28-ին Mezzo ակումբում տեղի է ունեցել համերգային ծրագիր, որի ընդացքում ելույթ ունեցան բոլոր մասնակից երկրների ներկայացուցիչները, ցւցադրվեց մրցանակը, հենց այն մրցանակը, որը իրենց հոգու խորքում մասնակից երեխաներից յուրաքանչյուրը երազում է տանել իր երկիր, կտրվեց տոնական տորթը և փորձերի մեկնարքը տրվեց:
Նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ առաջին փորձը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Մասնակիցները զգացին տօնական շունչը, պատկերացում կազմեցին թե ինչ է իրենց սպասվում դեկտեմբերի 3-ին:
Շարունակվում են Մանկական եվրատեսիլ 2011-ի փորձերը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Արդեն ելույթ են ունեցել Հայաստանի, Բուլղարիայի, Լիտվաի, Ուկրաինաի, Մակեդոնիաի և Նիդերլանդների մասնակիցները:
Առաջին փորձից պարզ դարձավ, որ ձայնային և լուսաին տեխնիկան լիովին արդարեցնում է բոլոր սպասումները:
Երկրներից ոմանք բերել են իրենց հետ բազմազան դեկորացիաներ:
Հենց հիմա փորձ է անում Ռուստաստանի ներկայացուցիչը
Այսօր նոյեմբերի 30 է: Մարզահամերգային համալիրում գնալով եվրատեսիլյան թեժ տրամադրությունը քառապատկվում է: Այս պահին փորձ է կատարում առաջին համարի ներքո հանդես եկող Ռուսաստանի մասնակիցը: <Ռոմեո Ջուլիետ>, այսպես է կոչվում կատարումը:
Մանկական եվրատեսիլում, մնակական ռոմանտիկ տրամադրություն:
Ռուսաստանի ներկայացուցիչ Կատյա Րյաբովայի գլխավոր նպատակն է Մանկական Եվրատեսիլ 2011-ում արժանապատվորեն ներկայացնել Ռուսաստանը: Բացի այդ ձգտում է նոր ընկերներ ձեռք բերել և դրական էմոցիաներ ստանալ: Նա արդեն ընկերացել է մասնակից երեխաների հետ, և նրանք հաճախ զբոսնում են միասին: Ինչ վերաբերում է մրցույթում իր հաղթանակի հավանականությանը, նա նշեց, որ նախօրոք չի ցանկանում կանխատեսումներ անել: Կատյան նույնիսկ տեղյակ չէր, որ ըստ բուկմեյկերների տվյալների նա ֆավորիտների ցուցակի առաջին հորիզոնականում է: Նա հաճելիորեն զարմացավ: Խոսելով Հայաստանի մասին, Կատյան նշեց` «Դուք հիանալի երկիր ունեք, որը շատ հետաքրքիր և խորը մշակույթ ունի: Վաղը մենք երեխաների հետ գնալու ենք Էքսկուրսիայի և ավելի մեծ հնարավորություն կունենանք խորը ուսումնասիրել ձեր բոլոր տեսարժան վայրերը»:
Մոլդովան ներկայացնող Լերիկան շատ գոհ է իր այսօրվա ելույթի փորձից: Իր նախապատրաստական փորձերը և աշխատանքները նա սկսել է դեռևս Մոլդովայում, որտեղ նրան օգնում էր իր ուսուցիչ Իրինա Մորարը: Լերիկան շատ ուրախ է, որ մասնակցում է այս մրցույթին: Նրա կարծիքով, բոլոր մասնակիցները արդեն իսկ հաղթել են: Նա ընկերացել է նրանց բոլորի հետ նույնիսկ մինչև բացման արարողությունը: “Երեխաները շատ բարի են, հյուրընկալ, բոլորը ինձ շատ դուր են գալիս: Մեր գլխավոր նպատակը հանդիսատեսին և հեռուստադիտողին ուրախացնելն է”,- իր տպավորություններով կիսվեց Լերիկան: Այնուամենայնիվ, նա կփորձի “հասնել բարձունքին”, այսինքն` հաղթել: Հայաստանի մասին խոսելով` նա նշեց, որ Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է, և ինքը շատ ուրախ է, որ հենց այստեղ է անցկացվում Մանկական Եվրատեսիլը:

Եվրատեսիլի առաջին պետությունն արդեն Հայաստանում է: Մակեդոնիայի պատվիրակությունը գիշերը ժամանեց Հայաստան: Տպավորված են երեկոյան Երեւանով: Մրցույթից ու շոուից մեծ ակնկալիքներ ունեն:
Այսօր գիշեր Հայաստան կժամանի նաեւ Լիտվայի պատվիրակությունը: Իսկ մինչեւ նոյեմբերի 28-ը Հայաստանում կլինեն բոլոր մասնակից պետություններն եւ կսկսվեն բուռն փորձերը: Մեզ հաջողություն:
Այս անգամ զրուցեցինք Մանկական Եվրատեսիլ 2011-ում Մոլդավան ներկայացնող Լերիկայի հետ: Փոքրիկ երգչուհին մեզ հետ կիսվեց իր նախապատրաստական աշխատանքների հետ կապված մանրամասներով, ինչպես նաև հայտնեց իր կարծիքը Հայաստանի վերաբերյալ:
- Լերիկա՛, ինչպե՞ս ծնվեց Մանկական Եվրատեսիլին մասնակցելու միտքը:
-Եվրատեսիլի հանդեպ բոլորն էլ հատուկ հետաքրքրություն ունեն. ես ևս բացառություն չեմ: Մրցույթին մասնակցելը իմ երազանքն էր, և այս տարի որոշեցի փորձել ուժերս: Ես և իմ երաժշտական ղեկավարը քննարկեցինք այդ միտքը և հայտ ներկայացրինք: Ծնողներս ևս ինձ աջակցում էին այդ հարցում:
Նոյեմբերի 15-ին Անի Պլազա հյուրանոցի Անի սրահում տեղի ունեցավ մամլո ասուլիս, որի ընթացքում Եվրատեսիլի Հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը և Մանկական Եվրատեսիլի կազմկոմիտեի մամուլի ղեկավար Արտակ Վարդանյանը բացահայտեցին մրցույթի հետ կապված մի շարք անակնկալներ:
Ասուլիսի ժամանակ պարզ դարձավ, որ այս հեղինակավոր մրցույթ-փառատոնի հանդիսավարներն են լինելու հայտնի հաղորդավարներ Գոհար Գասպարյանը և Ավետ Բարսեղյանը:
Խոսելով մրցույթի անակնկալների մասին` Գոհարը և Արտակը նշեցին, որ համերգի հյուրերից են լինելու Սիրուշոն և Վլադիմիր Արզումանյանը, ովքեր Եվրատեսիլի շրջանակներում արդեն իսկ հասել են բարձունքի, ինչպես նաև լինելու է ևս մեկ հատուկ հյուր, ում անունը, սակայն, դեռևս անակնկալ է պահվում:
Այս տարի Մանկական Եվրատեսիլում Բելգիան ներկայացնելու է Ֆեմկեն իր "EenKusje Meer" երգով: 11-ամյա երգչուհին մեզ հետ կիսվեց իր տպավորություններով և բացահայտեց մի շարք փաստեր կապված իր երգի և ելույթի հետ: Այս ամենի մասին ավելի մանրամասն կարողեք կարդալ Ֆեմկեի հետ ունեցած մեր հարցազրույցից:
-Ինչպե՞ս որոշեցիր մասնակցել Մանկական Եվրատեսիլին:
-Ես իսկապես շատ եմ սիրում երգել, պարել և բեմում հադես գալ: Անցած տարի Բելգիայի նախընտրական փուլում քույրիկս ընտրվեց ` Ումկեն: Հետևելով քրոջս արկածներին` որոշեցի ես էլ մասնակցեմ: Ուստի օգտվեցի ինձ ընձեռված հնարավորությունից և ահա, ես այստեղեմ:
Հոկտեմբերի 15-ին Հայաստանում տեղի ունեցած Եվրատեսիլի պատվիրակությունների նախագահների ժողովի ընթացքում քննարկվել են նաև Մանկական Եվրատեսիլ 2012-ի հյուրընկալող երկրի հնարավոր տարբերակները: Եվրոպայի Հեռարձակողների Միության որոշմամբ Մանկական Եվրատեսիլ 2012-ի հյուրընկալող երկիր է ընտրվել Նիդերլանդները: Հյուրընկալող երկրի իրավունքը շահել է հոլանդական “Avro” հեռուստաընկերությունը:
Դեռևս կոնկրետ օրը և հյուրընկալող քաղաքը որոշված չէ, բայց Մանկական Եվրատեսիլի նախագահ Սիթսե Բեքերը նշում է, որ Եվրոպայի Հեռարձակողների միությունը հույս ունի, որ մյուս տարի ավելի շատ երկրներ մասնակցության հայտ կներկայացնեն:
“Avro” հեռուստաընկերությունը արդեն մի անգամ հյուրընկալել է Մանկական Եվրատեսիլը: Դա 2007թ էր, երբ մրցույթը կազմակերպվեց Ռոտերդամ քաղաքում:
Հիշեցնենք, որ այս տարի Մանկական Եվրատեսիլի հյուրընկալման իրավունքը շահել է Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունը Եվրոպայի Հեռարձակողների միության վերստուգող հանձնաժողովի որոշմամբ:
Մինչ այս տարվա Մանկական Եվրատեսիլի հետագա զարգացումներին անցնելը, եկեք տեսնենք, թե ինչ կասեն մրցույթի նախորդ տարիների հաղթողները իրենց փորձի մասին: Այժմ ձեզ ենք ներկայացնում մեր բացառիկ հարցազրույցը Մանկական Եվրատեսիլ 2009-ի հաղթող Ռալֆ Մակենբախի հետ:
Այս անգամ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս տարվա Մանկական Եվրատեսիլում Բելառուսի ներկայացուցչի` Լիդիա Զաբլոտսկայաի հետ ունեցած մեր հարցազրույցը: 13-ամյա երգչուհին մեզ հետ զրույցում ասաց, որ սիրով Բելառուսը կներկայացնի նաև մեծերի Եվրատեսիլում : Ինչպես նշեց փոքրիկ երգչուհին` “Մնում է միայն մեծանալ”:
Ինչպե՞ս է ստեղծվել “Superhero” երգը: Ի՞նչն է երիտասարդ կատարողի հոբբին: Այս և նման հարցերի պատասխանները կարող եք ստանալ Մանկական Եվրատեսիլ 2011-ում Բուլղարիայի ներկայացուցիչ Իվան Իվանովի հետ ունեցած մեր հարցազրույցից:
Մանկական Եվրատեսիլում այս տարի Հայաստանը ներկայացնող Դալիթան, այժմ զբաղված է մրցույթի նախապատրաստական աշխատանքներով, որոնց մասին կարող եք տեղեկանալ երգչուհու հետ ունեցած մեր հարցազրույցից:
- Դալիթա՛, կպատմե՞ս, թե ինչ աշխատանքներով ես այժմ զբաղված:
- Զբաղվածությունս շատ է, քանի որ ոչ մի ջանք ու եռանդ չեմ խնայում, որպեսզի լավ և պատվով ներկայացնեմ մեր Հայաստանը: Իմ սիրելի ուսուցչուհու` Էմմա Ասատրյանի հետ առանձին աշխատում եմ վոկալիս վրա, իսկ իմ թմի հետ միասին աշխատում ենք պարի և բեմադրության վրա` խորեոգրաֆ Նելլի Կարապետյանի և ռեժիսոր Վահան Բադալյանի օգնությամբ: Իհարկե, փորձերից բացի լինում են նաև հրավերքներ, միջոցառումներ, Մանկական Եվրատեսիլի ֆան ակումբի կողմից կազմակերպված հանդիպումներ և օրագրերի նկարահանումներ: Այս ամենի հետ մեկտեղ պետք է նաև համատեղեմ դասերս և երաժշտական գործիքների պարապմունքները:
Այս տարի Մանկական Եվրատեսիլում Ուկրաինայից կփորձի “հասնել բարձունքին” Կրիստալը: Թե ինչ հաջողությունների կհասնի փոքրիկ երգչուհին, կբացահայտենք հենց մրցույթի օրը` դեկտեմբերի 3-ին, իսկ այժմ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Կրիստալի հետ ունեցած մեր հարցազրույցը:
Մանկական Եվրատեսիլ 2011-ի տոմսերն արդեն վաճառքի են հանվել: Հայաստանի երկրպագուները կարող են դրանք ձեռք բերել Երևանի երեք կետերից` Մոսկվա Կինոթատրոնի և Ֆիլարմոնիայի տոմսարկղերից, ինչպես նաև Ani Plaza հյուրանոցից:
Դեկտեմբերի 2-ին կայանալիք գլխավոր փորձի տոմսերն արժեն €3.5-22 (2000-12.000 դրամ), իսկ դեկտեմբերի 3-ի համերգի տոմսերի գինը €9-55 (5000- 30.000 դրամ) է:
Շտապեք ձեռք բերել Ձեր տոմսը, քանի որ դրանց քանակը սահմանափակ է!
Հարգելի գործընկերներ,սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ Մանկական Եվրատեսիլ 2011-ի լրագրողների հավատարմագրումը շարունակվում է: Խնդրում ենք ձեզ հավատարմագրվելու համար այցելել http://www.junioreurovision.tv/page/press/accreditation ինտերնետային հասցեով և լրացնել հավատարմագրման թերթիկը: Հիշեցնենք, որ հավատարմագրման վերջնաժամկետը նոյեմբերի երեքն է: Մրցութային շաբաթվա ընթացքում միայն հավատարմագրված լրագրողները հնարավորություն կունենան լուսաբանելու Մանկական Եվրատեսիլը:
Մանկական Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող Դալիթան ունեցավ հանդիպում համար 119 ֆրանսիական դպրոցի աշակերտների հետ, որը տեղի ունեցավ նույն դպրոցում: Փոքրիկ երգչուհին մենակ չէր,այլ եկել էր իր պարողների հետ: Աշակերտները լավ էին պատրաստվել և ընդունեցին հյուրերին մեծ սիրով: Երեխաները Դալիթային տվեցին այն բոլոր հարցերը, որոնք հետաքրքրում էին իրենց, իսկ Դալիթան էլ իր հերթին սիրով պատասխանեց բոլորին:Դալիթան նաև կատարեց “Welcome To Armenia” երգից մի փոքրիկ հատված: Վերջում երեխաները նկարվեցին երքչուհու հետ : Դալիթան էլ, երեխաներն էլ մեծ հաճուք ստացան հանդիպումից:
Մանկական եվրատեսիլի տոմսերը հոկտեմբերի 15-ից վաճառքում կլինեն: Մանկական եվրատեսիլի կազմակերպիչները խորհուրդ են տալիս տոմսերը գնել նախորոք: Մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք
+374 99 71 16 00
+374 94 711 644
+374 10 594 594
Հոկտեմբերի 11-ին Անի հյուրանոցում տեղի է ունեցել մամլո ասուլիս դեկտեմբերի 3-ին կայանալիք Մանկական Եվրատեսիլ 2011-ի կապակցությամբ : Ասուլիսին մասնակցեցին Սիթսե Բակերը` Մանկական Եվրատեսիլի ղեկավարը, Պեր Սանդին` Մանկական Եվրատեսիլի լուսային ձևավորման պատասխանատուն, Գոհար Գասպարյանը` Մանկական Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավարը, Արտակ Վարդանյանը` Մանկական Եվրատեսիլի կազմկոմիտեի մամուլի ղեկավարը:
Արդեն պարզ է դարձել թե ինչ հերթականությամբ են հանդես գալու մասնակիցները`
Հարգելի գործընկերներ, սիրով տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 11-ին ժամը 15:00-ին Անի Պլազա հյուրանոցի Անի սրահում կկայանա <<Մանկական Եվրատեսիլ 2011>> մանկական երգի մրցույթի ասուլիսը: Եվրոպական ամենամեծ մանկական շոուի նախապատրաստական աշխատանքների մասին կխոսեն Սիթսե Բակերը` Մանկական Եվրատեսիլի ղեկավարը, Պեր Սանդին` Մանկական Եվրատեսիլի լուսային ձևավորման պատասխանատուն, Գոհար Գասպարյանը` Մանկական Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավարը, Արտակ Վարդանյանը` Մանկական Եվրատեսիլի կազմկոմիտեի մամուլի ղեկավարը:
Սիրով` Մանկական եվրատեսիլի կազմկոմիտեի մամուլի ղեկավար Արտակ Վարդանյան
junioreurovision.tv
eurovision.am
+37510 65 00 15 (156)
E-mail pressjesc@armtv.com
Մանկական Եվրատեսիլի նախապատրաստական աշխատանքները գտնվում են ամենաեռուն փուլում: Հանրային հեռուստատեսության անձնակազմը հուզված է սպասվող անակնկալներից, վերջին 80 օրերի ընթացքում անվերջ հոսող մտքերից, կապված Դեկտեմբերի 3-ի կարևոր իրադարձության հետ:
Գոհար Գասպարյանը հանդիպել է Մանկական Եվրատեսիլի վերջերս նշանակված Սիեթսե Բեքերի հետ`քննարկելու իրենց կարծիքները կապված գալիք իրադարձության հետ: Սիեթսե Բեքերը Հայաստանում եղել է մի քանի անգամ հսկելու նախապատրաստական աշխատանքները: Այն հարցին թե ինչպես են ընթանում այդ աշխատանքները նա պատասխանել է "Մինչ այժմ ընթանում են պլանի համաձայն և շատ լավ, ես կարծում եմ մենք ականատեսն ենք լինելու Դեկտեմբերին կայանելիք հոյակապ տեսարանի": Ամեն տարի Եվրատեսիլ երգի մրցույթը հյուրընկալող երկիրը անում է լավագույնը` ստեղծագործական առումով և հիշարժան անակնկալներով: "Իմ կարծիքով, այն ինչ կտեսնենք Դեկտեմբերի 3-ին, կլինի լավագույնը, ինչ Հայաստանը կարող է անել, որի համար ես շատ ոգևորված եմ":
Հոկտեմբերի 10 և 11-ին Հայաստան կժամանեն Մանկական եվրատեսիլ 2011-ի մասնակից երկրների պատվիրակության ղեկավարները: Մրցույթի 14 պատվիրակությունների ղեկավարները կքննարկեն մանկական ամենահեղինակավոր շոուին վերաբերող հարցեր: Նույն օրը Երեւանում կլինեն Մանկական եվրատեսիլ 2011-ի վերահսկող խումբը և շվեդական հայտնի HDR ընկերությունը, որը առաջին ալիքի հետ համատեղ ապահովելու է շոուի հեռարձակման և նկարահանման տեխնիկական հատվածը: Ինչպես նաեւ, հոկտեմբերի 11-ին պատվիրակությունների ղեկավարների միջեւ կանցկացվի մրցույթի մասնակից երկրների ելույթների հերթականության վիճակահանությունը:
Մանկական եվրատեսիլին հաշված օրեր են մնացել: Կազմակերպչական ու նախապատրաստական աշխատանքները ընթանում են եվրոպական պահանջներին համապատասխան` արագ և պրոֆեսիոնալ:
Հարգանքներով`
Մամուլի բաժին, Մանկական Եվրատեսիլ 2011
Արտակ Վարդանյանը այցելուներին:
Հարգելի գործընկերներ Մանկական եվրատեսիլի 2011-ին հաշված օրեր են մնացել:
Հանրային հեռուստատեսությունը սիրով տեղեկացնում է ձեզ, որ այսուհետ գալիք մրցույթի մասին ցանկացած պաշտոնական տեղեկություն կարող եք ստանալ Հանրային հեռուստաընկերության Մամուլի բաժնից:
Հարգանքներով,
Արտակ Վարդանյան, Մանկական Եվրատեսիլ 2011-ի Մամուլի ղեկավար
Սեպտեմբերի 17-ին Մանկական եվրատեսիլ 2011—ի Հայաստանյան ընտրությունների ժամանակ Հայաստանի Առաջին ալիքի ուղիղ եթերում ներկայացվեց 16 երգ: Քվեարկությունը անցկացվեց ավանդական կերպով`պրոֆեսիոնալ ժյուրիի և հեռուստադիտողների կողմից: Դալիթան <<Բարի գալուստ Հայաստան>> երգով դարձավ առաջատար և կներկայացնի Հայաստանը Մանկական Եվրատեսիլ 2011-ին:
Կարող եք դիտել նաև քվեարկության արդյունքները`
Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ Մանկական Եվրատեսիլի Հայաստանյան ընտրության վիճակահանությունը, որի ընթացքում պարզ դարձավ, թե որ համարների ներքո հանդես կգան եզրափակիչ փուլին մասնակիցները:

Հուլիսի 21-ին, Անի Պլազա հյուրանոց-ի Դվին սրահում տեղի ունեցավ մամլո ասուլիս Մանկական Եվրատեսիլ 2011-ի վերաբերյալ: Մրցույթի տարբերանշանն ու նշանաբանը ներկայացնելու, ինչպես նաև կատարված և սպասվելիք աշխատանքներին ծանոթացնելու նպատակով լրագրողների հետ զրուցեցին Մանկական Եվրատեսիլի գործադիր պրոդյուսեր Լևոն Սիմոնյանը, պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը և պատվիրակությունների ղեկավար Գոհար Գասպարյանը:
Մանկական Եվրատեսիլի 2011-ի Հայաստանյան ընտրություններ
Եթե ուզում եք մասնակցել Մանկական Եվրատեսիլին և ներկայացնել Հայաստանը միջազգային այս հեղինակավոր երգի մրցույթում, ուրեմն շտապեք ներկայացնել ձեր հայտը մինչև 2011թ.-ի Օգոստոսի 20-ը`հետևելով մասնակցության կանոններին:
Հայկական Boom-Boom-ը հայտնվեց գեղեցիկ Մոլդովայում: Քիշնևի հյուրընկալ ժողովուրդը , պատվիրակության ղեկավարն իր թիմով դիմավորեցին Էմմիին և հայկական պատվիրակությանը բարձր տրամադրությամբ և պրոֆեսիոնալ ծրագրով:
Առաջինը Էմմին այցելեց Օրանժի գրասենյակ/սրճարան, որտեղ մամուլի ասուլիս տվեց տեղի ԶԼՄ-ի համար: Այնուհետև Noroc TV, Muz TV, Jurnal TV, Moldova 1, RU TV հեռուստաալիքներ, որտեղ երգեց Եվրատեսիլի երգը և բացեց տեսահոլովակի գրեթե բոլոր գաղտնիքները:
Ապրիլի 9-ին Էմմին բացեց Ամստերդամի (Նիդերլանդներ) “Club Air” ակումբում կայացած Եվրատեսիլ 2011-ի համերգը, որտեղ Boom-Boom-ը շատ ջերմ ընդունելության արժանացավ հանդիսատեսի կողմից: Նիդերլանդների փրոմո արշավը բարեհաջող անցավ , քանզի Հայաստանի ներկայացուցիչը բազմաթիվ հարցազրույցներ տվեց միջազգային մամուլին, հանդիպեց մյուս մասնակիցների հետ և մասնակցեց հայկական մեծ համերգին, որը կազմակերպվել էր Ալմելոյի հայ համայնքի կողմից:

Մոլդովա-Հայաստան փրոմո արշավը սկսվեց Հայաստանից, երբ Zdob si Zdub խումբը (Ռոման Յագուրով, Սվյատոսլավ Ստառուշ) ժամանեց Երևան իրենց “So Lucky ” Եվրատեսիլի երգով: Նրանք հյուրընկալվեցին Առաջին ալիքի ամենապոպւլյար «Երգ Երգոց» հաղորդմանը և կատարեցին 2 ստեղծագործություն: Հարցազրույցներ ունեցան Ռադիո Վանի առավոտյան շոու-ի, Դար 21-իԿամո Թովմասյանի հեռուստաշոուի և OGAE.am-ի շրջանակներում: Մամուլի ասուլիս տվեցին Օրանժի գրասենյակում, որտեղ ներկա էին հայկական ժամանցային բոլոր ԶԼՄ-ները:
Եվրատեսիլ 2011-ում Հայաստանի ներկայացուցիչ Էմմին փրոմո արշավի շրջանակներում այցելեց Հունաստան ներկայացնելու BOOM-BOOM –ը և ծանոթանալու պարողների հետ, որոնք կլինեն նրա հետ Եվրատեսիլի բեմում:
Ապրիլի 12-ին, վաղ առավոտյան ANT 1 հունական հեռուստաալիքի “10 me 1 mazi” առավոտյան հեռուստաշոուի ուղիղ եթերում հյուրընկալվել էր Էմմին: Եվրատեսիլի հայկական բեմադրության խորեոգրաֆ Էմի Զարյանի հետ միասին, որն , ի դեպ , ապրում և աշխատում է Աթենքում, Էմմին պատմեց իր երգի սիրային պատմության մասին , ներկայացրեց հույն հեռուստադիտողին իր երգի տեսահոլովակը և ստիպեց հաղորդավարների պարել:
Հայաստան + Հունաստան = Եվրատեսիլային բարեկամություն
2011-ի Եվրատեսիլ երգի մրցույթի Հայաստանի ներկայացուցիչ Էմմին պատրասվում է յուրահատուկ բեմադրության , որը կլինի Եվրատեսիլի բեմում: Հատուկ այդ առիթով Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հրավիրել է Հունաստանի պրոֆեսիոնալ բեմադրող պարուսույց Էմի Զարյանին և Հունաստանի լավագույն պարողներին:
Վերջերս ազգությամբ հայ Էմի(Արմինե) Զարյանը , այցելեց Երևան` մասնակցելու Եվրատեսիլի Հայասանյան բեմադրության նախագծման աշխատանքներին: Եվրատեսիլի պատմության մեջ նա նոր մարդ չէ. 2007-ին նա բեմաբրել է հույն երգիչ Սարբելի «Յասսու Մարիա» երգը, իսկ 2010-ին Գիորգոս Ալկաիոսի ,Օպա»-ն: Նա աշխատում է հույն հայտնի երգիչների հետ , ինչպիսին են Հելենա Պապարիզուն, Դեսպինա Վանդին և այլոք:
Եվրատեսիլի փրոմո-արշավը սկսված է….
Բարի գալուստ Հայաստան
Մարտի 27-ին Հայաստանը հյուրընկալել էր Եվրատեսիլ 2011-ի մասնակիցներին Սան Մարինոյից, Մալթայից և Ուկրաինայից, որոնք հատուկ մասնակցեցին Երևանում տեղի ունեցող ամենահեղինակավոր համերգին`Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը, որը դիտում են աշխարհի ավելի քան 200 երկրներում: Էմմիի հետ միասին Գլենը(Մալթա), Սենիթը (Սան-Մարինո) Միկա Նյուտոնը (Ուկրաինա) ներկայացրեցին իրենք երգերը հայ հեռուստադիտողին և հաջողություն մաղթեցին <<>Բում-Բում>>-ին:
Հաջորդ օրը Եվրատեսիլի հյուրերը մասնակցեցին մամուլի ասուլիսին(Orange-ի աջակցությամբ), որի ընթացքում պատմեցին իրենք նպատակների, առաջիկա պլանների և զգացմունքների մասին:

Եվրատեսիլի բեմում Boom է լինելու
Հայաստանը Եվրատեսիլ 2011-ին կներկայանա <<Boom-Boom>> երգով (երա-շտություն`Apricota, խոսքեր` Սոսի Խանիկյան, գործիքավորում`Արա Թորոսյանը): Այս ընտրության մասին պարզ դարձավ մարտի 5-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում կայացած Հայաստանյան երգի ընտրության ժամանակ:
Հանրային հեռուստաընկերությունը ստացել է մոտ 70 երգեր աշխարհի տարբեր ծայրերից: Այդ ցանկից լավագույն 4 երգերը` Ապրիկոտայի <<Boom Boom >>-ը, ԴերՀովայի <<Ayo>>-ն, Վահրամ Պետրոսյանի <<Hi>>-ը և Մարտին Կեսիչիի <<Goodbye>> -ը , Էմմին կատարեց ուղիղ եթերում` ընտրությունը թողնելով հեռուստադիտողներին և պրոֆեսիոնալ ժյուրիին:

Եվրատեսիլ երգի մրցույթի պաշտոնական կայքը (www.eurovision.tv )տալիս է բացառիկ հնարավորություն դիտել Հայաստանյան երգի ընտրությունը ուղիղ հեռարձակմամբ Առաջին ալիքի Առաջին ստուդիայից:
Շոուն կսկսի Մանկական Եվրատեսիլի 2011-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանն իր «Մամա» երգով:
![]() |
Եվրատեսիլի երգի ընտրությանը մասնակցող միակ բալադը “Գուդբայ” երգն է , որի հեղինակը գերմանացի հայտնի ռոք երաժիշտ Մարտին Կեսիչին է:
|
Մարտի 5-ին տեղի կունենա Եվրատեսիլ 2011-ի երգի ընտրությունը, որին մասնակցում է նաև Apricota խումբը: Նրանց երգի երաժշտության հեղինակներն են Հայկ Հարությունյանը և Հայկ Հովհաննիսյանը , խոսքերը գրել է Սոսի Խանիկյանը: Երգը կոչվում է «Բում-Բում»:
Քվեարկեք Մարտի 5-ին
Մայիսի 10-ին Դուսելդորֆում կայանալիք Եվրատեսիլ երգի մրցույթին Հայաստանը կներկայացնի Էմմին: Մասնակցող երգը կընտրվի հեռուստադիտողի և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկությամբ 50/50 հարաբերությամբ: Հանրային հեռուստաընկերության գեղարվեստական խորհուրդը 70 երգերից ընտրել է լավագույն 4-ը:
Մարտի 5-ին ժամը 21:30-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում տեղի կունենա Եվրատեսիլ 2011-ի երգի ընտրությունը: Կներկայացվեն Վահրամ Պետրոսյանի(Հայաստան), Մարտին Կեսիցիի (Գերմանիա), Ապրիկոտայի (Հայաստան) և Դեր Հովայի(Հայաստան) ստեղծագործությունները: Ամենաշատ ձայներ հավաքած երգը կստանա Եվրատեսիլ 2011-ի ուղեգիր:
![]() |
«Քելե, քելե»- ի հեղինակի նոր երգը Եվրատեսիլի 2011-ի երգի ընտրության օրը վերջապես կընտրվի այն երգը, որով Էմմին կներկայացնի Հայաստանը: Իսկ մինչ այդ նախապատրաստական աշխատանքները բուռն ընթացքի մեջ են: Արդեն ձայնագրվել է նախընտրական փուլ անցած 4 երգերից մեկը, որի խոսքերի, երաժշտության և գործիքավորման հեղինակը Դեր Հովան է: Վերջինս eurovision.am կայքի համար տված հարցազրույցում ներկայացրեց երգի հիմնական բովանդակությունն ու առանձնահատկությունները. |

Պայքարը սկսված է…
Կայացավ Եվրատեսիլի համար պայքարող 4 երգերից մեկի ձայնագրությունը: Երգը կոչվում է “Հայ”: Երգի երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, իսկ խոսքերի հեղինակը` Մարիամ Շահինյանը, գործիքավորող` Լազզառո: Ձայնագրման աշխատանքները տեղի ունեցան Զաքյան 8 հասցեում գտնվող “Sono Rec Studio” ձայնագրման ստուդիայում երգիչ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ:


















